Մարինա Վլադին Փարիզում աճուրդի Է հանում Վիսոցկու անձնական իրերը՝
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽորհրդային հայտնի դերասան, պոետ եւ երգերի կատարող Վլադիմիր Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին, Փարիզում աճուրդի Է հանում նրա անձնական իրերը, որոնց թվում են պոետի հետմահու դիմակը, որի արժեքը կարող Է կազմել մինչեւ 50 հազար եվրո: Այդ մասին, հաղորդվում Է Drouot աճուրդների տան պաշտոնական կայքում:
Պոետի՝ աճուրդի դրվող իրերի թվում են նաեւ Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը երթեւեկության տոմսի վրա գրվել Է 1980 թվականի հունիսի 11-ին: Նախնական գնահատումների համաձայն՝ լոտի գինը կազմում Է 10 հազարից մինչեւ 15 հազար եվրո:
Աճուրդում, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ 25-ին, վաճառքի կհանվեն նաեւ Վիսոցու մի քանի լուսանկարներ, Վլադիի ոսկե ու արծաթե զարդեր, ինչպես նաեւ Ժան Լուկ Գոդարի՝ դերասանուհուն նվիրված «Մարինոչկա» ստեղծագործության ինքնագիրը, որի նկարազարդումները նույնպես կատարվել են հեղինակի ձեռքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



