Բեգլարյանը տղա թոռ է ունեցել, անունն էլ՝ Գագիկ. արդեն հասցրել են նշել. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
«Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանն օրերս կրկին թոռ է ունեցել։ Նրա դուստրը՝ Նատա Բեգլարյանը, որդի է ունեցել։ Նա ամուսնացած է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ։ Վերջինս եւս դատավոր է վարչական դատարանում։
Ռաֆիկ Խանդանյանը եւ Նատա Բեգլարյանն ունեն դուստր, ում հորական մոր անունն են տվել՝ Հռիփսիմե։ Նա ծնվել է 2013թ․՝ զույգի ամուսնության օրը։ Թե ինչպես կկոչեն նորածնին, դժվար չէ կռահել՝ Գագիկ, այլ հարց է, թե որ պապիկի անունն են նրան տալիս՝ նախկին նախարարի՞, թե՞ դատավորի։ Այս պարագայում երկուսը մեկում է։ Ի դեպ, Գագիկի ծնվելն արդեն մտերիմներով հասցրել են նշել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



