Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տավուշ» ՋՕԸ–ի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել և պահանջում էին ղեկավարի հրաժարականը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի մեկից Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ հանրապետության 43 ՋՕԸ–երը միավորվել են՝ դառնալով 14–ը: Այս գործընթացում ներառվել է նաև «Տավուշ» ՋՕԸ–ն, որն ստեղծվել է նախկին երեք՝ «Ուտիք», «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ–երի միավորման արդյունքում:

Նորաստեղծ ՋՕԸ–ի ղեկավար է նշանակվել Յուրի Որսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցները հունիսի 6–ին գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել, որում կքննարկվի վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելը դարձել էր աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը, և նրանք դադարեցրել էին 14 ջրային կայանների ջրամատակարարումը, ինչը շարունակվելու դեպքում կարող էր հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

«Իր վերաբերմունքով, իր մարդկային գծերով մեր ղեկավարը պառակտել է համակարգը, փորձում է ճամբարների բաժանել: Փաստն այն է, որ մենք 37 թիվն ենք տեսնում այս պահին՝ ահաբեկում, շանտաժ, զրպարտանք: Անհիմն պատճառներով մեր տեղամասի հարգելի պետին՝ պարոն Վերանյանին, ով 25 տարվա ներդրում ունի այս հիմնարկում, ազատել են աշխատանքից՝ նշանակելով ավելի՝ չնայած ոչ պակաս պատասխանատու, ցածր պաշտոնում: Այսինքն՝ ուզում են օգտագործել այս մարդու փորձն ու գիտելիքները, բայց ազատում են տեղամասի պետի պաշտոնից:

Խոշորացումը հերթական փորձ էր, որը մեր գլխին իսկապես փորձանք դարձավ: Տնտեսական ոչ մի շահ առայժմ չենք տեսնում, միայն վնասներ»,– մեզ հետ զրույցում նշեց ՋՕԸ–ի աշխատակից Սերգեյ Զալինյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ «դրսից եկածը», «ոչ տեղացին» կառավարի, եթե նա մարդկային վերաբերմունք ցուցաբերի աշխատողների հանդեպ:

«Մինչև մեր ղեկավար նշանակվելը, Որսկանյանը Շամշադինում ինչ–որ փոքր տեղամասի պետ է եղել, չաշխատելու պատճառով հեռացրել են համակարգից, իր քրոջ տղան էլ, ով մեր կոմիտեի նախագահի խորհրդականն է, լավություն է արել քեռուն:

Ես բոլորի անունից եմ ասում՝ մենք կատեգորիկ չենք ուզում այդ մարդու հետ աշխատել: Ասում են՝ ցախավելը հատ–հատ կոտրելը հեշտ է. մի ամբողջ օր նա հերթով կանչել, ճնշել է բոլորիս, բայց հիմա մենք հայտարարում ենք, որ մինչև նա չհեռանա, չենք աշխատելու:

Մեզ պետք է հրատապ խորհրդի նիստ, որ ժողովուրդը չտուժի, մենք էլ աշխատենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել: 40 տարի մենք հաշվապահությունում աշխատակից ենք ունեցել, ով սուղ պայմաններով մեր փոխարեն կատարել է թղթաբանության հետ կապված բոլոր աշխատանքները. մենք երբեք դիմում չենք գրել, չենք ուղարկել, ամեն ինչ ինքն է արել մեր փոխարեն, մենք միայն ստորագրել ենք ու վերջ: Հիմա այդ կնոջն էլ է ազատել աշխատանքից՝ օպտիմալացման անվան տակ»,– նշեց ՋՕԸ–ի աշխատակից Սաշա Զալինյանը:

Զալինյանի հիշատակած՝ օպտիմալացման հիմքով աշխատանքից հեռացվողը կադրերի տեսուչ Գայանե Աբովյանն է.

«Ղեկավարն ինձ ապրիլին է տեղեկացրել, որ ցանկանում է ազատել աշխատանքից, ես խնդրեցի մինչև մայիս մնալ: Ինքն ինձ ասում է՝ դիմում գրի, քո դիմումի համաձայն ազատվի, բայց ես չեմ հասկանում՝ ինչի համար: Եթե ինձ օպտիմալացման հրամանով են ազատում, ինչո՞ւ պետք է դիմում գրեմ: Հիմա էլ արձակուրդ է ուղարկել, երբ թոշակի անցնելուս ընդամենը 2 տարի է մնացել»,– նշում է Աբովյանը:

Գործադուլի վայրում էին նաև անհանգստացած ջրօգտագործողներից մի քանիսը, ում այգիները չորացման վտանգի տակ են.

«Եթե այսօր–վաղը ջրամատակարարումը չվերականգնվի, կոնկրետ իմ 3 հեկտար այգին կչորանա: Ես բոլոր ջրօգտագործողների անունից եմ ասում, որ այս հիմնարկը, լավ, թե վատ, միշտ համագործակցել է ժողովրդի հետ, երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել: Եղել է՝ ջուրը մի օր շուտ կամ ուշ են տվել, բայց ոչ մի անգամ խնդիր չի եղել: Պայմանագիրն ինձ մոտ է, ես կանխավճարը մուծել եմ», – նշում է ջրօգտագործող Սևակ Միրզոյանը՝ հավելելով, որ այն ահռելի աշխատանքը, որ կատարում են ՋՕԸ–ի աշխատակիցները, պարզապես անհամատեղելի է ստացած 60 հազար դրամի հետ:

Դեռ նախորդ տարվանից ընկերությունն աշխատողներից շատերին բավականին մեծ չափերի հասնող գումարներ է պարտք, սակայն նույնիսկ դա չի խանգարում վերջիններիս աշխատել, եթե, իհարկե, «նորմալ վերաբերմունք» ստանան: Նոր ղեկավարը խոստացել է վճարել պարտքերը և դա անում է, աշխատողների խոսքով, «իրենց գրպանի» հաշվին. նրանց 100 հազար դրամ աշխատավարձը կրճատվել է մինչև 59 հազար:

Աշխատողները չեն ստացել նաև ապրիլի աշխատավարձը, ինչը, նրանց խոսքով, մեկնաբանվում է տնտեսումներով: Սակայն վերջիններս չեն հասկանում իրենց հաշվին տնտեսում անելու իմաստը, մանավանդ այն դեպքում, երբ ղեկավարի ամսական աշխատավարձը, ըստ նրանց, կազմում է ամսական 350 հազար դրամ, որը պոմպավարի՝ մեկ տարվա աշխատավարձից ավելին է:

Մենք կապ հաստատեցինք նաև Որսկանյանի հետ՝ լսելու վերջինիս մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ ղեկավարը «ինչ–որ բան լսել է, բայց կոնկրետ գործադուլից տեղյակ չէ».

«Ես տեղյակ եմ, որ ոռոգումներն իրականացվում են. Բերդավանի ջրային կայաններն աշխատում են, Կոթիի ընդհանուր ջրագիծն աշխատում է, ինքահոս ջրամատակարարման գիծը՝ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է չաշխատող ջրագծերին, պատճառն այն է, որ պահանջարկ չի եղել. երեկ աշխատել են, վաղն էլ են աշխատելու»:

Դիտարկմանը, թե աշխատողներն ուրիշ բան են պնդում, Որսկանյանը պատասխանեց.

«Խորհրդի նիստ են ուզում, կհրավիրենք, ի՞նչ խնդիր կա: Ես ինչո՞ւ պետք է դեմ լինեմ: Մոտավորապես գիտեմ, որ պատճառը տեղամասի պետի ազատման դիմումն է: Նա խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատենք, մենք էլ տեղամասի նոր պետ ենք նշանակել, այսօր ենք հրամանագրել: Վերանյանն իր կամքով է ազատվել աշխատանքից, դիմումի պատճենը կա»:

Գայանե Աբովյանի՝ աշխատանքից հեռացվելու վերաբերյալ Որսկանյանը նշեց.

«Մենք անմասն չենք օպտիմալացման գործընթացից, դա ամբողջ հանրապետության մասշտաբով է: Հնարավոր չափով աշխատողները կենտրոնացվում են, և միատեսակ հանձնարարությունները դրվում են մի մարդու վրա:

Գայանեի հաստիքը չի վերացվելու, այդ աշխատանքը համատեղության կարգով հանձնարարելու ենք հիմնական միջոցների գործավարություն կատարողին: Այս վերջին աշխատանքը մասնագիտական կրթություն է պահանջում, որը Գայանեն չունի»:

Հարցին, թե ինչու աշխատողներն ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ղեկավարը պատասխանեց.

«Վերակազմակերպվելուց հետո մեր հիմնարկը հսկայական պարտքեր ունի, որոնք մնացել են 2016 թվականից: Մենք մաս–մաս վճարումներ ենք կատարում, իսկ աշխատողների նշած՝ իրենց աշխատավարձերը կրճատելու միջոցով մենք չենք կարող 21 մլն դրամ պարտքը վճարել: Իսկ ինչ մնում է ապրիլի աշխատավարձերին, ովքեր այդ ամիս մեզ մոտ աշխատանք են կատարել, բոլորի աշխատավարձը վճարվել է, մենք չունենք կարգագրված այնպիսի մարդ, ով աշխատավարձ չի ստացել: Եթե մարդիկ չեն աշխատել, մենք չենք կարող նրանց աշխատավարձ տալ. գոյություն ունի օրենք, կարգ, որով էլ մենք առաջնորդվում ենք: Հաշվապահությունում բոլոր փաստերը կան»:

Չնայած տեղամասի արդեն նախկին պետ Գագիկ Վերանյանի հորդորներին՝ ամեն դեպքում վերականգնել ջրամատակարարումը, քանի որ գյուղացին է տուժում, ՋՕԸ–ի աշխատակիցները խորհրդի նիստ հրավիրելու վերջնաժամկետ են սահմանել, հակառակ դեպքում՝ շարունակելու են գործադուլը: Ընդ որում, նրանք չեն ցանկանում քննարկել տնօրենի՝ հեռանալ–չհեռանալու հարցը, այլ միանգամից պահանջում են նրա հրաժարականը:

Իսկ ղեկավարը զարմանում է.

«Ինչո՞ւ են պահանջում իմ հրաժարականը, ես աշխատանքս պատշաճ կատարում եմ: Կարծում եմ՝ մարդկանց օպտիմալացում կատարելն անընդունելի չէ: Ես գործում եմ օրենքի սահմաններում»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ