Թրամփը Կատարի էմիրին օգնություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգնություն է առաջարկել Կատարի էմիրին արաբական երկրների հետ ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին Թրամփը հայտնել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ- Թանիի հետ հունիսի 7-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Նախագահը շեշտել է այն կարեւորությունը, որ տարածաշրջանային բոլոր երկրները աշխատեն միասին ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը կանխելու ու ծայրահեղական գաղափարախոսության առաջխաղացումը դադարեցնելու ուղղությամբ։ Թրամփը առաջարկել է կարգավորել դիվանգիտական ճգնաժամը, այդ թվում Սպիտակ տանը հանդիպման միջոցով։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



