Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովհաննես Թումանյանի 150-ամյակին կստեղծվի բանաստեղծի ստեղծագործական և կենսագրական հանրագիտարան

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ կստեղծվի գիտական, ստեղծագործական և կենսագրական հանրագիտարան։ 

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «2019 թվականին կլրանա հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը։ Արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։ Հանրագիտարան պատրաստելը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, և հենց այդ պատճառով մենք երկու տարի առաջ սկսել ենք բանաստեղծի կենսագրական հանրագիտարանի պատրաստման գործընթացը։ Հույս ունենք, որ բանաստեղծի 150-ամյակին մի լուրջ և բարձր մակարդակով հանրագիտարան կստեղծվի»,- ասաց Այվազյանը։ 

Նրա խոսքով՝ հանրագիտարանն իր տեսակի մեջ առաջինն է, որ պիտի նվիրվի հայ մտավորականության, հայ գրողի կյանքին և ստեղծագործություններին։ Այվազյանի կարծիքով, կան սիրողական մակարդակի փոքրիկ հանրագիտարաններ, որոնք նվիրված են այլ գրողների, բայց իրենց հրատարակչությունն առաջին անգամ է անդրադառնում։ 

«Ես կարծում եմ, որ այս հանրագիտարանը կունենա իր հրաշալի շարունակությունը՝ ի դեմս տարբեր գրողների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված հանրագիտարանային հրատարակությունների։ Այդ պատասխանատու գործն իրականացնելու համար մեզ պետք է համախմբել հանրապետությունում եղած այն մտավորականությանը, ովքեր զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով, նրա հասարակական, ազգային և մնացած ոլորտների գործունեությամբ։ Այսօր մեր եղած ուժերով պետք է փորձենք առավելագույնն անել այդ հանրագիտարանը պատրաստելու համար»,- ասաց Հովհաննես Այվազյանը։ 
Բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը նշեց, որ այդ աշխատանքը շատ շնորհակալ գործ է հայ իրականության մեջ, քանի որ առաջին անգամ է ստեղծվում Թումանյանի հանրագիտարան։ 

«Այնպիսի կենսագրություն, որ ունի մեր ամենայն հայոց բանաստեղծը, հայ մշակույթի մեջ դժվար է գտնել։ Նա միաժամանակ եղել է տասնյակ ընկերությունների նախագահ, տարբեր կազմակերպությունների անդամ։ Թումանյանի հանրագիտարանը ստեղծելը վիթխարի ծավալի աշխատանք է պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը։ 
Բանասիրության դոկտոր Ազատ Եղիազարյանը նշեց, որ բացի Թումանյանի ընտանիքի ամբողջ պատմությունը ներկայացնելուց, հանրագիտարանում պետք է փորձեն նշել նաև նրա ստեղծագործությունները և հաղորդել դրանց իմաստը։ 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ