Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաստաբանների պալատը քայլեր է ձեռնարկում pro bono անվճար իրավաբանական ծառայությունների հարթակը զարգացնելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ փաստաբանների պալատում հանդիսավոր բացվեց նոր փաստաբանների համար նախատեսված տեխնիկապես հագեցած աշխատասենյակ-սրահը, որը մեծ հնարավորություն կտա սկսնակ փաստաբաններին կայանալու և մասնագիտական փորձ ձեռք բերելու: Աշխատասենյակի բացման արարողությանը ներկա էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով` Փաստաբանների պալատը երիտասարդ փաստաբաններին աջակցման ծրագրի շրջանակում հիմնել է աշխատասենյակ, որն ապահովված կլինի անհրաժեշտ սարքավորումներով և 20 փաստաբաններին լավ պայմաններում աշխատելու հնարավորություն է տալու:

«Երիտասարդ փաստաբաններից, ովքեր այս տարի ավարտել են փաստաբանական դպրոցը և հաջողությամբ հանձնել որակավորման քննությունները, ընտրվելու են 20 մարդ: Նրանց հնարավորություն է տրվելու աշխատել այդ աշխատասենյակում: Եվ միակ պայմանը, որ դրվելու է նրանց առջև,  անվճար իրավաբանական օգնության տրամադրումն է քաղաքացիներին»,- ասաց  Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ սա առաջին քայլն է pro bono անվճար իրավաբանական օգնության տրամադրման հարթակի ստեղծման համար: Նրա համոզմամբ` այս նախաձեռնությունը նաև կթեթևացնի հանրային պաշտպանի գրասենյակի բեռը:

«Հանրային պաշտպանի գրասենյակը որակյալ ծառայություններ է մատուցում, և այդ է վկայում վերջինիս կողմից ավելի շատ գործեր ստանալը: Եթե 2013 թվականին գրասենյակն ունեցել է մոտ 3  հազար  200 քրեական գործ, ապա 2016 թվականին այդ գործերը կազմել են 5 հազար 200: 2016 թվականին հանրային պաշտպանի գրասենյակը ունեցել է 38 արդարացում, 250-ից ավել քրեական գործերի վարույթների կարճում, 270 գործերով դատարանը պայմանականորեն պատիժները չի կիրառել»,- ընդգծեց Զոհրաբյանը: 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ողջունեց նման քայլերի իրականացումը, որը կնպաստի Հայաստանում pro bono համակարգի զարգացմանը:

«Փաստաբանների պալատի սոցիալական պատասխանատվությունը հանրության առջև սա մի երևույթ է, որը վերջին երկու տարիների ընթացքում լուրջ զարգացում է ստանում, և, բնական է, ինչքան զարգանում է փաստաբանության ինստիտուտը, այնքան զարգանալու է pro bono համակարգը: Այս աշխատասենյակի բացումը դրա սկիզբն է, և վստահ եմ, որ այն դառնալու է առանձնահատուկ շարժում, և փաստաբաններն իրենց ժամանակի մի մասը տրամադրելու են անվճար իրավական օգնություն ցույց տալուն:  Այս քայլը հետաքրքիր է նաև նրանով, որ սկսնակ փաստաբաններին հնարավորություն է ընձեռվելու աշխատել իրական գործերի վրա, ինչը շատ կարևոր է կայացման և ինքնավստահության առումով»,- եզրափակեց Հարությունյանը:

Նախարարը վստահեցրեց, որ այս դասասենյակի բացումը առաջին քայլն է, և նախարարությունը պալատի հետ քննարկելու է հաջորդ քայլերը pro bono ծառայությունը զարգացնելու համար:

 

Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասին