Մոսկվայի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
ՍՊՈՐՏՄոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը կգլխավորի Սերգեյ Բուլատովը: Վերջինս մեկ տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
Մինչ այս Բուլատովը գլխավորել է Բրյանսկի «Դինամո»-ն, Աստրախանի «Վոլգար»-ը, Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, Յարոսլավլի «Շիննիկ»-ը, Կուրսկի «Ավանգարդ»-ը և «Սախալին»-ը:
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հիմնվել է 2017 թվականի մարտին: Այն ստեղծվել է Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում, իսկ իր հանդիպումներն անցկացնում է «Սպարտակովեց» մարզադաշտում:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



