Շաբաթը օրը կբացվի Կասյանի գյուղմթերքի տոնավաճառը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում 2011 թվականից սկսված կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքների 581 տոնավաճառ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` գյուղատնտեսության նախարարությունը ցանկանում է շարունակել ձևավորել այդ մշակույթը:
«Շաբաթ օրը ժամը 11:00-ին Երևանում տեղի կունենա Կասյանի տոնավաճառի բացումը: Ներգրավված կլինեն 120-130 ֆերմեր այն մարզերից, որտեղ արդեն հասունացել է բերքը: Պայմանները նույնն են` տարածքները, սեղանները, կշեռքները տրամադրում ենք միանգամայն անվճար, որպեսզի գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ ծախսեր չկատարեն: Հուլիսին` բերքի հասունացման ավելացման շրջանում կվերաբացենք Կենտրոն վարչական շրջանի տոնավաճառը»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ քաղաքապետարանի հետ քննարկում են և, եթե կարիք լինի, այլ վարչական շրջաններում ևս տոնավաճառների թիվը կավելացնեն:



