Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ իրենց պայթեցրած մահապարտը կին Է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրանական Mehr գործակալությունը: Նրա տվյալներով՝ կինն իրեն պայթեցրել Է դամբարանի արեւմտյան բակում: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են:
Իր հերթին Fars գործակալությունը նշում Է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանցից երեքը կրակ են բացել մարդկանց վրա, իսկ մահապարտ կինը պայթեցրել Է իրեն:
Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, պատահարի վայրում վնասազերծվել Է մահապարտի եւս մեկ գոտի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



