Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզի Բերդի և Իջևանի տարածաշրջաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Տավուշ տեքստիլ»-ի ղեկավարության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջել է ընկերության արտադրամասում, ծանոթացել կատարված ներդրումներին, վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում եղել է նաև «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում: Ընկերության պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ 2015 թվականից գործունեությունը սկսած «Տավուշ տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ և Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաև ընթացքի մեջ են Բերդ և Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները: Ընկերությունում այժմ աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:



Սերժ Սարգսյանը Արծվաբերդ համայնքում և Բերդ քաղաքում նաև հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցի:



Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» և «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել և ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ և արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:



Նույն համայնքում Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին. 2014 թվականին Ենոքավան և ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, և հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների բնակչության առողջության և կենսունակության համար բարենպաստ ու անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին:

Օգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները