Ճապոնիայում վերագործարկել են «Տակահամա» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKansai Electric Power գործարկու ընկերությունը վերագործարկել Է «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը, ինչի մասին հայտնել Է Կիոդո գործակալությունը: Ինչպես սպասվում Է, հունիսի 7-ին կսկսվի կայուն շղթայական ռեակցիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի կեսերին վերագործարկվել Էր այս նույն կայանի չորրորդ ռեակտորը: Երկու ռեակտորներն Էլ աշխատում են ուրանի եւ պլուտոնիումի խառնուրդով, որոնք կորզվում են բանեցված միջուկային վառելիքից:
Այսպիսով, «Տակահամա» ատոմակայանի երրորդ ռեակտորը դարձել Է Ճապոնիայում հինգերորդ աշխատող ատոմային ռեակտորը՝ Կագոսիմայի պրեֆեկտուրայում «Սենդայ» ատոմակայանի երկու ռեակտորներից, Էհիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի մեկ ռեակտորից եւ նույն այդ «Տակահամա» ատոմակայանի՝ մայիսին վերագործարկված չորրորդ ռեակտորից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



