Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տավուշ» ՋՕԸ-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել և պահանջում են ղեկավարի հրաժարականը (տեսանյութ, ֆոտոշարք)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի մեկից՝ Ջրօգտագործողների միության կոմիտեի որոշմամբ, հանրապետության 43 ՋՕԸ-երը միավորվել են՝ դառնալով 14-ը: Այս գործընթացում ներառվել է նաև «Տավուշ» ՋՕԸ-ն, որն ստեղծվել է նախկին 3՝ «Ուտիք»,  «Նոյեմբերյան» և «Իջևան» ՋՕԸ-երի միավորման արդյունքում: 

Նորաստեղծ ՋՕԸ-ի ղեկավար է նշանակվել Յուրի Որսկանյանը, ում աշխատանքից դժգոհ աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով խորհրդի նիստ հրավիրել, որում կքննարկվի վերջինիս հեռացման հարցը:

Տեղամասի պետ Գագիկ Վերանյանի՝ աշխատանքից ազատվելը դարձել է աշխատողների համբերության բաժակի վերջին կաթիլը, և նրանք դադարեցրել են 14 ջրային կայանների ջրամատակարումը, ինչը թեկուզ մեկ օր շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել ոռոգվող այգիների չորացմանը:

«Իր վերաբերմունքով, իր մարդկային գծերով մեր ղեկավարը պառակտել է համակարգը, փորձում է ճամբարների բաժանել: Փաստն այն է, որ մենք 37 թիվն ենք տեսնում այս պահին՝ ահաբեկում, շանտաժ, զրպարտանք: Անհիմն պատճառներով մեր տեղամասի հարգելի պետին՝ պարոն Վերանյանին, ով 25 տարվա ներդրում ունի այս հիմնարկում, ազատել են իր աշխատանքից՝ նշանակելով ավելի՝ չնայած ոչ պակաս պատասխանատու, ցածր պաշտոնում: Այսինքն՝ ուզում են օգտագործել այս մարդու փորձն ու գիտելիքները, բայց ազատում են տեղամասի պետի պաշտոնից:

Խոշորացումը հերթական փորձ էր, որը մեր գլխին իսկապես փորձանք դարձավ: Տնտեսական ոչ մի շահ առայժմ չենք տեսնում, միայն վնասներ»,- Past.am-ի հետ զրույցում նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սերգեյ Զալինյանը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, որ իրենց «դրսից եկածը», «ոչ տեղացին» կառավարի, եթե նա մարդկային վերաբերմունք ցուցաբերի աշխատողների հանդեպ:

«Մինչև մեր ղեկավար նշանակվելը, Որսականյանը Շամշադինում ինչ-որ փոքր տեղամասի պետ է եղել, չաշխատելու պատճառով հեռացրել են համակարգից, իր քրոջ տղան էլ, ով մեր կոմիտեի նախագահի խորհրդականն է, լավություն է արել քեռուն:

Ես բոլորի անունից եմ ասում՝ մենք կատեգորիկ չենք ուզում այդ մարդու հետ աշխատել: Ասում են՝ ցախավելը հատ-հատ կոտրելը հեշտ է. մի ամբողջ օր նա հերթով կանչել, ճնշել է բոլորիս, բայց հիմա մենք հայտարարում ենք, որ մինչև նա չհեռանա, չենք աշխատելու:

Մեզ պետք է հրատապ խորհրդի նիստ, որ ժողովուրդը չտուժի, մենք էլ աշխատենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք արել: 40 տարի մենք հաշվապահությունում աշխատակից ենք ունեցել, ով սուղ պայմաններով մեր փոխարեն կատարել է թղթաբանության հետ կապված բոլոր աշխատանքները. մենք երբեք դիմում չենք գրել, չենք ուղարկել, ամեն ինչ ինքն է արել մեր փոխարեն, մենք միայն ստորագրել ենք ու վերջ: Հիմա այդ կնոջն էլ է ազատել աշխատանքից՝ օպտիմալացման անվան տակ»,- նշեց ՋՕԸ-ի աշխատակից Սաշա Զալինյանը: 

Զալինյանի հիշատակած՝ օպտիմալացման հիմքով աշխատանքից հեռացվողը կադրերի տեսուչ Գայանե Աբովյանն է.

«Ղեկավարն ինձ ապրիլին է տեղեկացրել, որ ցանկանում է ազատել աշխատանքից, ես խնդրեցի մինչև մայիս մնալ: Ինքն ինձ ասում է՝ դիմում գրի, քո դիմումի համաձայն ազատվի, բայց ես չեմ հասկանում՝ ինչի համար: Եթե ինձ օպտիմալավման հրամանով են ազատում, ինչու՞ պետք է դիմում գրեմ: Հիմա էլ արձակուրդ է ուղարկել, երբ թոշակի անցնելուս ընդամենը 2 տարի է մնացել»,- նշում է Աբովյանը:

Գործադուլի վայրում են նաև անհանգստացած ջրօգտագործողներից մի քանիսը, ում այգիները չորացման վտանգի տակ են.

«Եթե այսօր-վաղը ջրամատակարարումը չվերականգնվի, կոնկրետ իմ 3 հեկտար այգին կչորանա: Ես բոլոր ջրօգտագործողների անունից եմ ասում, որ այս հիմնարկը, լավ, թե վատ, միշտ համագործակցել է ժողովրդի հետ, երբեք այսպիսի խնդրի առաջ չենք կանգնել: Եղել է՝ ջուրը մի օր շուտ կամ ուշ են տվել, բայց ոչ մի անգամ խնդիր չի եղել: Պայմանագիրն ինձ մոտ է, ես կանխավճարը մուծել եմ», - նշում է ջրօգտագործող Սևակ Միրզոյանը՝ հավելելով, որ այն ահռելի աշխատանքը, որ կատարում են ՋՕԸ-ի աշխատակիցները, պարզապես անհամատեղելի է ստացած 60 հազարի դրամի հետ:

Դեռ նախորդ տարվանից ընկերությունն աշխատողներից շատերին բավականին մեծ չափերի հասնող գումարներ է պարտք, սակայն նույնիսկ դա չի խանգարում վերջիններիս աշխատել, եթե, իհարկե, «նորմալ վերաբերմունք» ստանան: Նոր ղեկավարը խոստացել է վճարել պարտքերը և դա անում է, աշխատողների խոսքով, «իրենց գրպանի» հաշվին. նրանց 100 հազար դրամ աշխատավարձը կրճատվել է մինչև 59 հազար: 

Աշխատողները չեն ստացել նաև ապրիլի աշխատավարձը, ինչը, նրանց խոսքով, մեկնաբանվում է տնտեսումներով: Սակայն վերջիններս չեն հասկանում իրենց հաշվին տնտեսում անելու իմաստը, մանավանդ այն դեպքում, երբ ղեկավարի ամսական աշխատավարձը, ըստ նրանց, կազմում է ամսական 350 հազար դրամ, որը պոմպավարի՝ մեկ տարվա աշխատավարձից ավելի է:

Past.am-ը կապ հաստատեց նաև Որսկանյանի հետ՝ լսելու վերջինիս մեկնաբանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Պարզվում է՝ ղեկավարը «ինչ-որ բան լսել է, բայց կոնկրետ գործադուլից տեղյակ չէ».

«Ես տեղյակ եմ, որ ոռոգումներն իրականացվում են. Բերդավանի ջրային կայաններն աշխատում են, Կոթիի ընդհանուր ջրագիծն աշխատում է, ինքահոս ջրամատակարարման գիծը՝ նույնպես: Իսկ ինչ վերաբերում է չաշխատող ջրագծերին, պատճառն այն է, որ պահանջարկ չի եղել. երեկ աշխատել են, վաղն էլ են աշխատելու»:

Դիտարկմանը, թե աշխատողներն ուրիշ բան են պնդում, Որսկանյանը պատասխանեց.

«Խորհրդի նիստ են ուզում, կհրավիրենք, ի՞նչ խնդիր կա: Ես ինչու՞ պետք է դեմ լինեմ: Մոտավորապես գիտեմ, որ պատճառը տեղամասի պետի ազատման դիմումն է: Նա խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատենք, մենք էլ տեղամասի նոր պետ ենք նշանակել, այսօր ենք հրամանագրել: Վերանյանն իր կամքով է ազատվել աշխատանքից, դիմումի պատճենը կա»:

Գայանե Աբովյանի՝ աշխատանքից հեռացվելու վերաբերյալ Որսկանյանը նշեց.

«Մենք անմասն չենք օպիմալացման գործընթացից, դա ամբողջ հանրապետության մասշտաբով է: Հնարավոր չափով աշխատողները կենտրոնացվում են, և միատեսակ հանձնարարությունները դրվում են մի մարդու վրա:

Գայանեի հաստիքը չի վերացվելու, այդ աշխատանքը համատեղության կարգով հանձնարարելու ենք հիմնական միջոցների գործավարություն կատարողին: Այս վերջին աշխատանքը մասնագիտական կրթություն է պահանջում, որը Գայանեն չունի»:

Հարցին, թե ինչու աշխատողներն ապրիլի աշխատավարձը չեն ստացել, ղեկավարը պատասխանեց.

«Վերակազմակերպվելուց հետո մեր հիմնարկը հսկայական պարտքեր ունի, որոնք մնացել են 2016 թվականից: Մենք մաս-մաս վճարումներ ենք կատարում, իսկ աշխատողների նշած՝ իրենց աշխատավարձերը կրճատելու միջոցով, մենք չենք կարող 21 մլն դրամ պարտքը վճարել:

Իսկ ինչ մնում է ապրիլի աշխատավարձերին, ովքեր այդ ամիս մեզ մոտ աշխատանք են կատարել, բոլորի աշխատավարձը վճարվել է, մենք չունենք կարգագրված այնպիսի մարդ, ով աշխատավարձ չի ստացել: Եթե մարդիկ չեն աշխատել, մենք չենք կարող նրանց աշխատավարձ տալ. գոյություն ունի օրենք, կարգ, որով էլ մենք առաջնորդվում ենք: Հաշվապահությունում բոլոր փաստերը կան»:

Չնայած տեղամասի արդեն նախկին պետ Գագիկ Վերանյանի հորդորներին՝ ամեն դեպքում վերականգնել ջրամատակարարումը, քանի որ գյուղացին է տուժում, ՋՕԸ-ի աշխատակիցները խորհրդի նիստ հրավիրելու վերջնաժամկետը վաղն են սահմանել, հակառակ դեպքում՝ շարունակելու են գործադուլը: Ընդ որում, նրանք չեն ցանկանում քննարկել տնօրենի՝ հեռանալ-չհեռանալու հարցը, այլ միանգամից պահանջում են նրա հրաժարականը:

Իսկ ղեկավարը զարմանում է.

«Ինչու՞ են պահանջում իմ հրաժարականը, ես աշխատանքս պատշաճ կատարում եմ: Կարծում եմ՝ մարդկանց օպտիմալացում կատարելն անընդունելի չէ: Ես գործում եմ օրենքի սահմաններում»: 

 

Մարիամ Նալբանդյան

Գերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասին