Աստանայում սկսվել Է ԷՔՍՊՕ-2017-ի տաղավարների շնորհանդեսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Աստանա ԷՔՍՊՕ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի կազմակերպիչները հայտնել են, որ օբյեկտները պատրաստ են միջոցառման բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Ղազախստանի դեսպանությունում, այսօրվա դրությամբ շինմոնտաժային աշխատանքները գործնականում ավարտված են միջազգային մասնակիցների բոլոր տաղավարների 126 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում: Մնացել են հինգ երկրներ, որոնք ավարտում են իրենց աշխատանքները: «Ուղիղ հինգ օր Է մնում ցուցահանդեսի աշխատանքի սկսվելուն: Այսօր արդեն բոլոր օբյեկտները պատրաստ են, բարեկարգման ոչ մեծ ծավալի աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: Վերջին ամիսների ընթացքում մենք բազմաթիվ վարժանքներ ենք անցկացրել, ինչպես նաեւ դիտարկել ենք արտակարգ իրավիճակներ»,-պատմել Է «Աստանա ԷՔՍՊՕ-2017» Ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության կառավարիչ-տնօրեն Բեյբիթ Կարըմսակովը: Նաեւ բրիֆինգի ընթացքում հայտնի Է դարձել, որ մինչ օրս իրացվել Է ցուցահանդեսի շուրջ 1 մլն 200 հազար տոմս:
Բացի այդ, իրենց տաղավարներն են ներկայացրել Շվեյցարիան, Ճապոնիան, Թաիլանդը եւ Մալայզիան: Մասնակիցները ցուցադրել են ինտերակտիվ տաղավարներ՝ ներկայացնելով իրենց պետությունների փորձն ու ինովացիաները «կանաչ» տեխնոլոգիաների օգտագործման բնագավառում:



