Իրանը պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստ է սննդամթերք մատակարարել Կատար՝ արաբական մի շարք երկրների կողմից սահմանափակումների ներդրման ֆոնին։ Այս մասին հայտնել է Իրանի գյուղատնտեսական արտադրանք արտահանողների ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին, փոխանցում է Fars-ը։
Նուրանին նշել է, որ Իրանը պատրաստ է արդեն 12 ժամ հետո սկսել Կատարին ծովով սննդամթերք մատակարարել։ Նա շեշտել է, որ Կատարը Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից ու ՄԱԷ-ից ներմուծում է 4-5 մլրդ դոլարի սննդամթերք։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն դադարեցրել են սպիտակ շաքարի արտահանումը Կատար՝ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



