Ջրահեղձ երեք զինծառայողների գործով աշխատանքից հեռացված հրամանատարի փոխարեն նշանակում է կատարվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է և հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ զինծառայողները եղել են վերահսկողությունից դուրս:
«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք և նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,- ասաց Մնացականյանը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



