Նախկին փեսայի կողմից դանակահարված տղամարդը գիտակցության է եկել, վիճակը կայունացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 31-ին նախկին փեսայի կողմից դանակահարված տղամարդու վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից: Տղամարդուն միացված արհեստական շնչառության ապարատն անջատվել է, նա գիտակցության է եկել:
Նշենք, որ դանակի հարվածից վնասվել էր 59-ամյա Ալբերտ Ջ.-ի թոքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում նախկին փեսան դանակահարել է աներոջը՝ երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Դանակահարության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:



