Ռուսաստանում տղամարդը նույն բնակավայրում 8 մարդ է գնդակահարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Տվերի մարզի Ռեդկինո բնակավայրում տղամարդը գնդակահարել է 8 մարդու, ինչի առնչության Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Ինչպես նշում է ria.ru-ն՝ սպանվածներից 2-ը կին են, 6-ը՝ տղամարդ: Իրավապահների փոխանցմամբ՝ զանգվածային սպանությունն իրաործելու համար կասկածվում է Մոսկվայի 45-ամյա բնակիչը, որը ամառանոցային բնակավայրում ալկոհոլային խմիչքներ է ընդունել այլ մարդկանց հետ: Սեղանի շուրջ գտնվելու ժամանակ նրանց միջև վեճ է սկսել, ինչից հետո տղամարդը գնացել է տուն ու հետ վերադարձել որսորդական հրացանով: Տղամարդու բացած կրակահերթի ժամանակ մի քանի հոգու հաջողվել է թաքնվել ու փրկվել: Հայտնի է, որ նրանցից մեկը թաքնվել է ծածկոցի տակ ու վիրպել հարբած տղամարդու տեսադաշտից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



