Ինչ չի կարելի ուտել դատարկ ստամոքսով
ԼԱՅՖՑիտրուսներ Այս մրգերը կարող են առաջացնել ալերգիա և գաստրիտ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում նարնջի հյութ խմելուց առաջ նախաճաշել: Բանան Նրանք պարունակում են շատ մագնեզիում, որոնք կարգավորում են սրտանոթային համակարգը: Սոված վիճակում բանան ուտելով՝ կարող եք խախտել կալցիում-մագնեզիում բալանսը: Հում բանջարեղեն Հում բանջարեղենում պարունակվող թթուները կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը՝ առաջացնելով խոց և գաստրիտ: Յոգուրտ Առավոտյան օրգանիզմը կարիք չունի յոգուրտային մանրէների: Այն ավելի լավ է ուտել նախաճաշից երկու ժամ անց կամ երեկոյան: Սառն ըմպելիքներ Առավոտից սառն ըմպելիքները չեն կարող պատշաճ ձևով գործի գցել մարսողական համակարգը: Քաղցրեղեն Դատարկ ստամոքսով քաղցր ուտել չի կարելի: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Սուրճ Սոված վիճակում սուրճ խմելը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, և այն արտադրում է ստամոքսահյութ, որը սպառնում է գաստրիտի առաջացման վտանգով:



