Խաղում էինք մեծագույն ակումբի դեմ, բայց արժանի հաղթեցինք. Զիդան
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակը արժանի է համարում: «Ավելիի մասին մենք անգամ չէինք կարող երազել: Խաղում էինք մեծագույն ակումբի դեմ, բայց արժանի հաղթեցինք: Հաղթանակի հասնելու հավասար հնարավորություն ունեինք: Երկրորդ կեսում մենք մեծացրեցինք ճնշումը մրցակիցների վրա»,- ասել է Զիդանը: Ֆրանսիացի մասնագետը փաստել է, որ հնարավոր է ամբողջ կյանքում չմնա «Արքայականակ ակումբում», սակայն Մադրիդում կմնա ևս մեկ տարի, քանի որ գործող պայմանագիր ունի: Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-ը 1:4 հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին և մրցաշարի պատմության մեջ դարձավ միակ ակումբը, որը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց գավաթը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



