Պուտինն Օլիվեր Սթոունին պատմել է, որ Քլինթոնին առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինը Բիլ Քլինոնին առաջարկել է, որ Ռուսաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին Ռուսաստանի նախագահը պատմել է ռեժիսոր Օլիվեր Սթոունին, որը նրա մասին ֆիլմ է նկարահանում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ ՌԴ նախագահն այս առաջարկն արել է, որ երբ Քլինթոնն ԱՄՆ-ի նախագահն էր:
«Հիշում են նախագահ Քլինթոնի հետ մեր վերջին հանդիպումներից մեկը: Նա Մոսկվայում էր, եւ քննարկման ժամանակ ասացի նրան. «Դե, իսկ գուցե դիտարկենք այն տարբերակը, որ Ռուսաստանն անդամակցի՞ ՆԱՏՕ-ին»: Քլինթոնը պատասխանեց. «Ես դեմ չեմ»,- պատմել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այդ պահին ամերիկյան պատվիրակությունը «չափազանց նյարդայնացավ»: Սրան ի պատասխան՝ Սթոունը Պուտինին առաջարկել է կրկին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկ անել, իսկ ՌԴ նախագահը ծիծաղել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



