Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը Կարիբյան ծովում ժամանակից շուտ նշել են ռեփերի ծնունդը
ԼԱՅՖՔանյե Ուեսթի ծննդյան օրվան մեկ շաբաթից պակաս ժամանակ է մնացել՝ հունիսի 8-ին ռեփերը կդառնա 40 տարեկան: Սակայն նա Քիմ Քարդաշյանի, երեխաների և ընկերների հետ արդեն նշել է իր ծնունդը: Աստղային զույգը հարազատների և մտերիմների մեծ խմբի հետ մեկնել է Կարիբյան ծովի կղզիներից մեկը, հայտնում է Enews-ը: Հաղորդվում է, որ Քիմը և Քանյեն ծննդյան տոնը նշելու համար հավաքված հյուրերի հետ այնտեղ կանցկացնեն հանգստյան օրերը: «Նրանք հսկայական շքեղ վիլլա են վարձել, որտեղ երեխաներն իրենց խաղահրապարակն ունեն: Նրանք հրաշալի ժամանակ են անցկացնում: Քանյեն այս արձակուրդը ծրագրում էր ամբողջ ընտանիքի համար: Քիմն ուզում էր թուլանալ և ժամանակ անցկացնել ամուսնու հետ: Նա ամբողջ մտածածն իրականացնելու հրաշալի միջոց գտավ»,- նշում է ներքին աղբյուրը:

\
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



