Ամառն ավելի շատ սիրելու 10 պատճառ
ԼԱՅՖՎերջապես ամառ է. տարվա ամենասպասված եղանակը: Իհարկե, շատերն են դժգոհում անտանելի շոգից, բայց, համաձայնեք, որ ամռան գալուն պես՝ կյանքն, ասես, նոր գույներով է լցվում:
NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քանի անհերքելի պատճառ՝ ամառն ավելի շատ սիրելու համար :)
1. Տաք եղանակ, երբ կարելի է կարճ զգեստներ ու կիսատաբատներ հագնել:
2. Ոճային աքսեսուարներ, երբ կարելի է արեւային ակնոց եւ բոկոտիկներ կրել:
3. Կանաչ բնություն, երբ կարելի է մաքուր օդ շնչել, գնալ պիկնիկի՝ քաղաքից դուրս:
4. Արձակուրդնե՜ր, երբ կարելի է վերջապես մեկնել այդքան սպասված հանգստի:
5. Լողավազան եւ արեւայրուք. կարելի է շաբաթ-կիրակիներն անցկացնել բացօթյա լողավազանում:
6. Պառկել խոտերի վրա եւ չմտածել հիվանդանալու մասին :)
7. Երեկոյան զբոսանք, երբ մեղմ քամի է, եւ անվերջ կարելի է ճեմել քաղաքի գողտրիկ անկյուններով:
8. Սեզոնային մրգեր, երբ կարելի է համտեսել ծիրան, կեռաս, ձմերուկ, սեխ...
9. Սառը խմիչքներ, երբ սիրելի սուրճը պարտադիր է խմել սառը վիճակում, երբ կարելի է մրգերից ու հատապտուղներից սմուզի պատրաստել կամ այլ կոկտեյլներ:
10. Եվ, իհարկե, պաղպաղա՜կ :)



