Անթառամի օգտակար հատկությունները
ԼԱՅՖԱնթառամն ունի հակաբորբոքային հատկություն, որն օգտագործվում է լյարդի, լեղապարկի, միզապարկի, աղիների բուժման պրակտիկայում: Ճնշում է ստաֆիլոկոկերի և ստրեպտակոկերի աճը, օգնում է սրտխառնոցների և փսխումների ժամանակ: Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գաստրիտների, փորկապության, կոլիտների և այլ դեպքերում:Ունի միջատասպան հատկություն, օգտագործվում է բնակարաններում ցեցի դեմ: Անթառամը աստղածաղկավորների ընտանիքին պատկանող (Asteraceae) բազմամյա խոտաբույս է: Հայաստանում և Իրանում այն տարածված է ալիքանման անթառամը (Helichrysum undulatum), որի ծաղիկները կարմրավարդագույն են, երբեմն էլ բաց վարդագույն: Աճում է կիսանապատային գոտու քարքարոտ լանջերին (Երևան, Գառնի, Գողթ, Ուրցի լեռներ): Ծաղկում է հունիս-օգոստոսին: Միջին Ասիայում, Անդրկովկասում և Իրանի ալպիական, մերձալպիական գոտիների քարքարոտ լանջերին հանդիպում է անթառամ հայկական (Helichrysum armenium) տեսակը: Հայկական անթառամի ծաղիկները բաց դեղնավուն են կամ սպիտակավուն՝ կանաչ շերտիկներով: Ալիքանման անթառամի հետ միասին աճում է նույն վայրերում: Երկուսն էլ ունեն մանրէասպան և բուժիչ նշանակություն:



