Բրազիլիայի նախագահի մտերիմ օգնականին կալանավորել են կոռուպցիայի մասին գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրազիլիայի նախագահ Միշել Թեմերի մտերիմ օգնականին կալանավորել են կոռուպցիայի մասին գործով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բրազիլիայի նախկին պատգամավոր Ռոդրիգո Ռոչա Լոուրեսին կալանավորել են նրա տանը։ Գործակալության տվյալներով, մայիսին հրապարակվել է տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Լոուրենսը տանում 154 հազար դոլար կանխիկ գումարով պայուսակ, ինչը դատախազների տվյալներով, կաշառք էր JBS SA ընկերության ղեկավարությունից։
Ավելի վաղ Բրազիլիայի գերագույն դատարանը աջակցել էր նախագահ Միշել Թեմերի նկատմամբ հետաքննությանը՝ Globo պորտալի կողմից հրապարակված աուդիոձայնագրությունից հետո։ Զրույցի ընթացքում Թեմերը իբրեւ կարգադրում է ավելի քան 630 հազար դոլար վճարել պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունյեին՝ «Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի մասին գործով «լռության» համար»։ Թեմերն ինքը հերքել է այդ մեղադրանքները ու ասում է, որ հրաժարական չի տա։



