Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունակ չէ որսալ իր հրթիռները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի իշխանությունները վստահ են, որ ԱՄՆ-ը չի կարող որսալ իր հրթիռները: Այս մասին հայտարարել է Կորեական ժողովրդական բանակի ռազմավարական զորքերի ներկայացուցիչը՝ երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությանը տված հարցազրույցում:
Ընդ որում, Վաշինգթոնի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները որսալու համակարգերի փորձարկումները նա լուրջ ռազմական սադրանք՝ է անվանել: «Նման ռիսկային արարքը նշան է, որ ամերիկացիների կողմից ԿԺԴՀ-ի դեմ միջուկային պատերազմի նախապատրաստվելը հասել է վերջին փուլին: Նրանք անմիտ քայլերը ակնհայտորեն վկայում են, որ միջուկային ուժի ամրապնդմանն ուղղված մեր քայլը ճիշտ որոշում է»,-ասել է կորեական բանակի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը գլուխ է գովում հաջող փորձարկումներով, սակայն Փհենյանում դա համարում են հիմարություն եւ բլեֆ:



