Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ Հայաստանում վիճակն ավելի բարվոք է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅՈՒՆԻՍԵՖ–ի վերջին ուսումնասիրությունների համաձայն, աշխարհում առնվազն 2 միլիոն 700 հազար երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթը» լինեն: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր երկրների տրամադրած տվյալներն են ճիշտ:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի նոր ուսումնասիրությամբ, որը ներառում է 140 երկրներից հավաքագրված տվյալները, խնամքի հաստատություններում ապրող երեխաների թիվն ամենաբարձրն է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Յուրաքանչյուր 100000 երեխայից 666–ն, ըստ ստացված տվյալների, ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը 5 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը:
Նոր զեկույցի համաձայն` Հայաստանում մոտ 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում: Խնամատար ընտանիքներում ապրող երեխաների թիվը 25 է:
ՅՈՒՆԻՍԵՖ–ի զեկույցի համաձայն հայաստանյան խնամքի հաստատություններում երեխաները հայտնվում են տարբեր պատճառներով: Մասնավորապես՝ ընտանիքի պառակտման, առողջական խնդիրների, սոցիալական ծառայությունների անհավասար մատուցման, հաշմանդամության և աղքատության ռիսկային գործոնների պատճառով:
Վերջին երկու տարիների ընթացքում իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում 150 երեխա ստացել է կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ ազգականների հետ ապրելու, ինչպես նաև՝ իրենց հասակակիցների հետ հանրակրթական դպրոց հաճախելու հնարավորություն: Նշված թվերի համադրությունից կարելի է հանգել այն եզրակացության, որ եթե Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բնակչության թվի համեմատ խնամքի հաստատություններոմ ապրող երեխաների թիվը հասնում է 0,67%–ի, ապա Հայաստանում վիճակն ավելի բարվոք է և այն կազմում է 0,1%:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



