Դատավորի կինը 56 հազար դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կինը նախորդ տարի 27 միլիոն 200 հազար դրամով բնակարան է գնել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Դատավորի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը, բացի այդ հայտարարագրել է 180 հազար դրամ դրամական միջոցներ և 732 հազար դրամ տարեկան եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Ինքը՝ Գրիգորյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և տարեկան եկամուտներ: Տարեկան եկամուտները կազմել են 7 միլիոն 110 հազար դրամ, որից 6 միլիոն 760 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 350 հազար դրամն էլ վարձակալության դիմաց ստացված վճարները: Դրամական միջոցները ըստ հայտարարագրի նվազել են, քանի որ նա տարեսկզբին ունեցել է 15 միլիոն 200 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն 1 միլիոն 800 հազար դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



