«Այաքսի» դարպասը Մխիթարյանի հեղինակած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մայիսի լավագույն գոլ
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանի գոլի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 68 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում «Քրիթալ Փելեսի» դեմ խաղում Ջոշ Հարոպի գոլն է, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցած երկրպագուների 21 տոկոսը: Մայիսի երրորդ լավագույն գոլ երկրպագուները ճանաչել են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղում Մարկուս Ռեշֆորդի հեղինակած գնդակն իսպանական «Սելտայի» դարպասը: Ռեշֆորդի գոլի օգտին քվեարկել է երկրպագուների 8 տոկոսը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



