Իտալիայում ոստիկանությունը ձերբակալել է կալաբրիական մաֆիայի ամենավտանգավոր անդամներից մեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում ոստիկանությունը ձերբակալել է կալաբրիական «Նդրանգետա» մաֆիայի ամենավտանգավոր անդամներից մեկին ՝ Ջուզեպե Ջորջիին, որը 23 տարի թաքնվում էր արդարադատությունից։ Հայրենիքում նրան մեղադրում են սպանությունների, դրամաշորթության, նաեւ միջազգային հանցավոր խմբի հետ կապերի մեջ։ Նրան հեռակա դատապարտել էին 29 տարվա ազատազրկման, հայտնում է La Stampa թերթը։
56-ամյա հանցագործին ձերբակալել են նրա տանը գտնվող փոքր բունկերում։
Համարվում է, որ Ջորջին մասնակցել է Իտալիայում 2006-ին տեղի ունեցած սուրբծննդյանզ զանգվածային սպանություններին։ Այն ժամանակ սպանվել էր Մարիա Սթրանջիոն, Պելե- Ռոմե- Վոտարի հանցախմբի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Նիրտա- Սթրանջիո կլանի պարագլխի կինը։



