Բնության անկրկնելի պատկերներ՝ ֆրանսիացի լուսանկարչի աշխատանքներում
ԼԱՅՖՏաղանդավոր ֆրանսիացի լուսանկարչի նկարների հավաքածուն ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր էլ բնությունը առաջնորդ մնում է Երկրի վրա ամենագեղեցիկի և զարմանալիի արարման հարցում: Ֆոտոնախագծի հեղինակը, ճամփորդելով աշխարհով մեկ, լուսանկարում է արտակարգ բնապատկերներ, գրում է Kulturologia.ru պորտալը:
Ֆրանսիացի լուսանկարիչ Ջերոմ Բերբիգիերը (Jerome Berbigier) լուսանկարների տպավորիչ հավաքածուի հեղինակ է, որտեղ հավաքված են աշխարհի ամենագեղեցիկ բնապատկերները: 2007 թվականին Բերբիգիերը տեղափովել է Սիդնեյ և հենց այնտեղ էլ սկսել է աշխատել իր նոր նախագծի վրա: Տեղի բնության անկայունությունն ու շրջակա բնության բազմազանությունն էլ ոգևորել են Բերբիգիերին իր յուրահատուկ լուսանկարների հավաքածուի ստեղծման համար: Աներևակայելի բնապատկերներից բացի՝ Ջերոմը ստեղծել է անկրկնելի ֆոտոմոնիպուլյացիաներ՝ ստանալով յուրահատուկ կոմպոզիցիաներ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ













