Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորը Թուրքիայում ձերբակալվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը, պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը:
«Դիարբեքիրի փաստաբանների պալատ մեր այցելությունից հետո կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է»,- հայտնել է նա:
Դիարբեքիրի դատարանը մայիսի 30-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:



