Ռուսաստանը որոշեց պահպանել թուրքական լոլիկի ներմուծման արգելքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը չեղարկել Է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից: Որոշումը հրապարակված Է Ռուսաստանի կառավարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված Է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել Է, որ Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրումը հնարավոր Է, բայց միայն նոյեմբերից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ ոչ մեծ քանակությամբ:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
3
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր



