Քաբուլում կատարված ահաբեկչությանն ի պատասխան Աֆղանստանում մահապատժի կենթարկեն 11 զինյալների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն 90 մարդու կյանք խլեց, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է մահվան դատավճիռն ի կատար ածել այն 11 զինյալների նկատմամբ, որոնք կապված են «Թալիբան» շարժման և «Խաքանիի ցանց» խմբավորման հետ:
Աֆղանստանի ղեկավարի ստորագրած որոշումը վերաբերում է ծայրահեղական կազմակերպությունների հանգուցային դաշտային հրամանատարներին:
Քաբուլում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 31–ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթել է դիվանագիտական թաղամաս տանող հսկիչ անցակետում: Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հավաստել է 90 մարդու մահը, ևս 380 հոգի տուժել է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



