NASA–ի զոնդը սառցի նոր պաշարներ է գտել Լուսնի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLRO զոնդն անսպասելիորեն սառցի կուտակներ է հայտնաբերել Լուսնի հարավային բևեռի լուսավոր խառնարաններում, ինչն զգալիորեն ընդլայնել է ջրի պաշարները մեր մոլորակի արբանյակի վրա:
«Մենք միշտ կարծում էինք, թե Լուսնի վրա սառույց պետք է լիներ այն բոլոր կետերում, որտեղ ջերմաստիճանը բավականաչափ ցածր է դրա կազմավորման համար, բայց իրականում բնավ էլ միշտ չէ, որ այդպես է, և Լուսնի այդ առանձնահատկությունն արդեն վաղուց է բորբոքում մեր հետաքրքրությունը: Այժմ մենք բավականաչափ տվյալներ ունենք, որպեսզի ձեռնամուխ լինենք այն բանի բացահայտմանը, թե ինչպես է առաջացել այդ ջուրը:
Դա կարևոր է ոչ միայն Լուսնի բնակեցման, այլև այն հարցին պատասխանելու համար, թե որտեղից է ջուր հայտնվել Երկրի վրա»,– պատմել է Մեթյու Զիգլերը Թուսոնի մոլորակագիտության ինստիտուտից (ԱՄՆ):
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



