Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում այս տարվա երեք ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 11.5 տոկոսով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մարտին 2016թ. մարտի համեմատ կազմել է 107.8 տոկոս, 2017թ. փետրվարի համեմատ` 106.2 տոկոս, իսկ 2017թ. հունվար-մարտին (աճողական) 2016թ. հունվար-մարտի համեմատ` 111.5 տոկոս:
2017թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 43.3 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 108.1 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104.8 տոկոս: 2017թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 297.1 հազ. դրամ, 611.6 ԱՄՆ դոլար կամ 573.5 Եվրո:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 15.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 14.8 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2016թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 115.6 տոկոս, 162.4 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 110.5 տոկոս՝ մշակող արդյունաբերության, 106.3 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 104.9 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 31.3%, մշակող արդյունաբերություն` 24.5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42.8%,  ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.4%:  
Գյուղատնտեսության և ձկնորսության  համախառն արտադրանքը 2017թ. հունվար-մարտին, փաստացի գներով կազմել է 5.1 մլրդ դրամ, այդ թվում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 5.1մլրդ դրամ, ձկնորսության համախառն արտադրանքը` 0.02մլրդ դրամ,  2016թ. հունվար-մարտի համեմատությամբ, համադրելի գներով, գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել  է 15.1 տոկոսով: 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 15.3 տոկոսով նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 13.1 տոկոսով,  մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 25.8 տոկոսով, խոզերի գլխաքանակը` 24.7  տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը աճել է 1.9 տոկոսով:
2017թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 8.4 մլրդ. դրամի  շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 51.3 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 6.2 մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  73.5 տոկոսը: Հանրապետությունում իրականացված շինարարության 33.4%-ը  բաժին է ընկել հանքագործական արդյունաբերությանը և բացահանքերի շահագործմանը, 25.3%-ը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ  օդի  մատակարարմանը, 14.7%-ը՝ փոխադրումներ և պահեստային տնտեսությանը:
2017թ. հունվար-մարտին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 190.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.6 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2017թ.  հունվար-մարտին  կազմել է 4851.9 հազ. տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 3.0 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5591.1 հազ.մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2017թ. հունվար-մարտին կազմել է 45510.5 հազ. ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 22.8 տոկոսով: 2017թ. հունվար-մարտին խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 10.8 հազ. տոննա` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել  է 4.9 տոկոսով:
Հանրապետությունում 2017թ. հունվար-մարտին  կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 1.9մլրդ դրամ, որը 2016թ. հունվար-մարտի նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 4.1 տոկոս:
2017թ. հունվար-մարտին ԼՂՀ սպառողական շուկան   կազմել է 35.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 63.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 37.0%-ը ծառայություններին:
2017թ.  հունվար-մարտին տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է 152.0հազ. դրամ և նախորդ տարվա հունվար- մարտի համեմատությամբ աճել է 1.1 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ կամ 80.8 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 8.6 մլրդ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 30.7 մլրդ դրամ (63.2 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 22.1 մլրդ դրամով (45.5 մլն ԱՄՆ դոլարով): 2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 60.2  տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով:

Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն Մանվելյան