Արտաշես Մինասյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում
ՄՇԱԿՈՒՅԹԲելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացան Եվրոպայի շախմատի անհատական առաջնության երրորդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տուրում 3-րդ հաղթանակը տոնեց գրոսմայստեր Արտաշես Մինասյանը. նրա մրցակիցն էր Իտալիայի ուժեղագույն գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոն:
Առաջատարների խմբում ընթացող Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի հետ:
3-րդ տուրում հաղթանակներ տարան Հրանտ Մելքումյանը, Տիգրան Հարությունյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը և Արթուր Դավթյանը:
3-րդ տուրից հետո 9 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր մասնակիցներից առաջատարների թվում է Արտաշես Մինասյանը:
Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



