Երևան, 24.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն լեգիտիմացնո՞ւմ է իր հետագա ռազմական գործողությունները Քաղաքական նոր զարգացումներ տարածաշրջանում. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկու օր է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բավականին ուշագրավ հաղորդագրություններ է տարածում սահմանին տիրող վիճակի մասին: Մայիսի 30–ի հաղորդագրությունը նշում էր, որ իբր «հայկական կողմը գնդակոծել է ինչպես ԶՈՒ դիրքերը, այնպես էլ մի շարք բնակավայրեր»: Ու այս կապակցությամբ նրանք բացահայտ սպառնալիք, իսկ իրենց խոսքով, նախազգուշացում էին արել. «ՊՆ–ն նախազգուշացնում է, որ եթե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից նման սադրանք կրկնվի, ապա Ադրբեջանի ԶՈՒ–ն, կիրառելով հրետանային համակարգեր, որոնք ի զորու են թիրախներ խոցել առավել մեծ հեռավորությունների վրա, կհրետակոծի հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող բնակավայրերը»: Այսինքն, Բաքուն բացահայտ սպառնում է: Ընդ որում, սպառնում է խաղաղ բնակչությանը:

Հաջորդ օրը՝ մայիսի 31–ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց ԶՈՒ դիրքերը գնդակոծության են ենթարկվել Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Կրասնոսելսկի շրջանների գյուղերում ու բարձունքներում տեղակայված հայկական հենակետերից: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունն է գնդակոծել իրենց դիրքերը:

Այս հայտարարությունները կարող են ունենալ մի քանի թիրախ: Նախ, դրանցով հիմքեր են ստեղծում նրանց հետագա գործողությունների համար, ընդ որում, խաղաղ բնակչության դեմ գործողությունների համար, ինչից ադրբեջանական կողմը երբեք չի խորշել: Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 31–ի երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այսինքն, առավոտյան ասում են, որ իբր մերոնք Տավուշի մարզից իրենց դիրքերն են գնդակոծել, իսկ երեկոյան իրենք, որպես պատասխան, կրակ են բացում մեր բնակավայրի ուղղությամբ: Ու քանի որ իբր թե Հայաստանի կողմից է կրակը եղել, իրենք էլ հարվածում են Հայաստանի տարածքում գտնվող բնակավայրի:

Միով բանիվ, փորձում են «լեգիտիմացնել» թե բուն Հայաստանի ուղղությամբ, թե խաղաղ բնակչության նկատմամբ իրենց կրակը:

Երկրորդ: Բաքվի այս հայտարարությունները տեղի են ունենում քաղաքական բավականին ուշագրավ համապատկերում: Առաջիկա օրերին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց վերջին հայտարարությունից հետո, որտեղ անվանական մեղադրանք էր հնչեցվում Ադրբեջանի հասցեին, սա առաջին այցն ու հանդիպումն է լինելու հակամարտող կողմերի հետ: Այդ հայտարարությունը թե քաղաքական, թե ռազմական տեսանկյունից բավականին բացասական հետևանքներ ունեցավ Ադրբեջանի համար: Ռազմական առումով՝ միջազգային հանրությունը վետո կիրառեց ռազմական գործողությունների դիմելու Ադրբեջանի փորձերի նկատմամբ: Հարցը ռազմական ճանապարհով լուծելու իրավունքը Բաքվից խլվեց: Քաղաքական առումով: Բանակցային սեղանի շուրջ ուժերի դասավորվածության վրա դա հազիվ թե շատ ազդի: Ներկա տեխնոլոգիաների ու տեղեկատվական հոսքերի առկայության դեպքում դժվար թե միջնորդները չիմանան, թե ագրեսորը որ կողմն է, ով է նախահարձակ լինում: Այլ հարց է, որ քաղաքական շահեկանությունից ելնելով՝ այդ փաստերը կարող են կիրառվել կամ ոչ: Այդ հայտարարությունը Բաքվին զսպելու նպատակ ուներ, բայց բանակցային սեղանի շուրջ հազիվ թե վիճակ փոխի: Սակայն այն վիճակ է փոխում բուն Ադրբեջանի ներսում: Պատահական չէ, որ ադրբեջանական կայքերը համանախագահների այդ հայտարարությունը կրճատ տարբերակով էին ներկայացրել, ըստ ամենայնի կանխատեսելով սեփական հասարակության բացասական արձագանքը:

Ու հիմա, շփման գծից նման հաղորդագրություններ տարածելով, նրանք փորձում են ինչ–որ ձևով հավասարակշռել համանախագահների մայիսյան հայտարարությունը: Իբր, տեսեք՝ դուք մեզ համարեցիք նախահարձակ, բայց հայկական կողմը խաղաղ բնակչության է թիրախավորում: Քարոզչական վարժանքներում հմտացած Բաքուն փորձում է նոր խաղաթուղթ կիրառել և չեզոքացնել մայիսյան հայտարարության բացասական հետևանքները:

Վերջին մեկ–երկու ամսում ռուս–ադրբեջանական հարաբերություններում առաջացած փոքր, բայց լարվածությունն սկսում է աստիճանաբար թուլանալ: Այս օրերին ռուս–ադրբեջանական սահմանին ընթանում է երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ օպերացիա–գործողությունը՝ «Սահման–վահանը»: Ու ընդհանրապես, որքան մոտենա Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, այնքան ռուս–ադրբեջանական հարաբերությունները կջերմանան:

Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակը համարում է, որ նոր էջ է բացվում ադրբեջանա–ամերիկյան հարաբերություններում: Նման ենթադրություն ադրբեջանցի պաշտոնյան արել է Սաուդյան Արաբիայում Թրամփի ելույթից, Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ Ալիևին ուղղված Թրամփի նամակից և «Caspian Gaz and Oil» ցուցահանդեսի բացման առթիվ Թրամփի ուղերձից:

Իսկ երեկ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ լավ կլինի, եթե Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի ԵՄ–ն: Հաշվի առնելով հայ–ֆրանսիական հարաբերությունների բարեկամական բարձր մակարդակը ու այն, որ ԵՄ–ն միայն Ֆրանսիա չէ, սա մեզ համար, իհարկե, դժվար թե ցանկալի լինի:

Մի խոսքով, սպասվում են նոր զարգացումներ: Որքանո՞վ ենք մենք պատրաստ դրանց:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Աջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըԱնանյանը խոսել է ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ մայիսի 25-31-ը շաբաթվա համար Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան100.000 ծաղիկ մնաց սահմանին․ գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ ՈՒժեղ ու առողջ հասարակություն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց․ Գագիկ ԾառուկյանՄայիսի 25-ին, 26-ին, 27-ին, 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի շնորհիվ Էջմիածին քաղաքը կդառնա Հայաստանի զարգացած զբոսաշրջային կենտրոններից մեկըԼիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3123-ի «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն Արտակարգ դեպք. ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Մասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի Եթե քրոջս մեքենայից չի հրել, ուրեմն դրդել է. Գեղարքունիքում մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է պատմել Մենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ ենք սկսել կանգնել Ռուսաստանի հետ Հայտնի են դարձել ԱՄՆ նախագահի դստեր դեմ մահափորձի մանրամասները Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել Թրամփը հրապարակել է Իրանի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով «Շատ մարդկային վերաբերմունք ունես». Խնձորեսկի տարեց բնակիչը գովեց Մարուքյանին Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց Մերցի առաջարկը Ուկրաինայի վերաբերյալ խուճապ է առաջացրել Եվրոպայում System of a Down-ը հուլիսին համերգ կունենա Հայաստանում ԱԹՍ-ները կրկին հարվածել են Ստարոբելսկի քոլեջին Al Arabiya. Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ փոխհատուցման դիմաց Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր «Լուսավոր Հայաստանը» Սյունիքում է. հանդիպում Խնձորեսկի բնակիչների հետՖուտբոլի ֆեդերացիան՝ քաղաքական խաղադաշտում «Ինտերի» մեկնարկային կազմը Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը․ Ավետիք ՉալաբյանՑմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել ԱՄՆ-ում խստացվել են գրին քարտի տրամադրման կանոնները Ասա, ի՞նչ ես անելու, որ ռուսներին դուր գա հայկական ծաղկի բույրն ու կոնյակի համը Մոռացել էս ոնց էիր կառավարությունից փախել քո քաղաքացիներից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն Արաբկիր վարչական շրջանումՆիկոլապետությունը ամենադաժան ու ապoրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում Հայ ժողովրդին չպետք է բաժանել արցախցիների և հայաստանցիների․ Արշակ Կարապետյան Ռուսաստանն անցել է տնտեսական պատժամիջոցների 2027-28 ուսումնական տարվանից ավագ դպրոցում կներդրվեն ինտեգրված առարկաներ Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան Նախատեսվում է վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել պարզեցված ընթացակարգ Հայաստանը դու՞րս եկավ արբանյակի կարգավիճակից, թե՞ դարձավ այլ ուժերի ազդեցության գոտի․ Արեգ ՍավգուլյանԹրամփի որդին գաղտնի ամուսնացել է