Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դիրքերում» հաղորդաշարի օպերատորը դուրս է գրվել հոսպիտալից. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստը» վավերագրող, ռեժիսոր, «Դիրքերում» հեղինակային հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանից փորձեց պարզել, թե այս պահին ինչպես է իրեն զգում հակառակորդի կրակահերթից հրազենային ծանր վիրավորում ստացած հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը:

«Զգացողությունը շատ լավ է: Արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հոսպիտալի մոտակայքում տուն ենք վարձել, որպեսզի վիրակապելու համար հիվանդանոց գնալն ավելի հեշտ լինի նրա համար»,– ասաց Ա. Զաքարյանը:

Դավիթին որոշել են հիվանդանոցից դուրս գրել մի քանի նկատառումներից ելնելով: Նախ՝ հոսպիտալում նրա զբաղեցրած տեղը ազատել, հետո Դավիթին հնարավորություն տալ, որ տնային ավելի ազատ պայմաններում վերականգնման պրոցեսն անց կացնի: Ինչ վերաբերում է Դավիթի քայլելուն, Ա. Զաքարյանն այդ մասին ասաց. «Դա ժամանակի հարց է և ընթացքում այդ հարցն էլ կլուծվի»:

Խոսելով Դավիթի հարկադիր պարապուրդի մատնվելու պատճառով ֆինանսական դժվարություններ ունենալ–չունենալու մասին, հաղորդաշարի հեղինակն ասաց, որ ապաքինման այս ողջ ընթացքում «Շանթ» հեռուստաընկերությունը նրա նախկին աշխատավարձից ավելի բարձր գումար է ամեն ամիս վճարում: Դա շարունակվելու է մինչև վերջնական ապաքինումը:

«Ես շատ շնորհակալ եմ «Շանթ» հեռուստաընկերությանը, որ բացի աշխատավարձ տրամադրելուց, այս պահին նաև նրա տունն են վերանորոգում, որպեսզի նա շարունակի ապրել ավելի լավ պայմաններում: Բացի այդ, մենք «Ազգային գվարդիայի» կողմից նույնպես, թե՛ ֆինանսապես և թե՛ մնացած բոլոր հարցերում օգնում ենք, որպեսզի նա ոչ մի բանի կարիք չունենա այնքան ժամանակ, մինչև որ կազդուրվի ու ոտքի կանգնի»,– ասաց Ա. Զաքարյանը:

Նա նաև վստահեցրեց, որ օգնությունը շարունակական է լինելու, իսկ բոլոր գվարդիականները մշտապես նրա կողքին կլինեն:

Հիշեցնենք, որ մայիսի 10–ի երեկոյան, հերթական նկարահանումների մեկնած խմբի մեքենան արցախա–ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծության էր ենթարկվել, որի հետևանքով վիրավորվել էր հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Թշնամու ճիրաններից Դավիթին բավականին դժվարությամբ ազատելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատել էին: Հետագայում արդեն առողջական վիճակը կայունանալուց հետո նրան տեղափոխել էին Երևան:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ