ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են ՄԱԿ ԱԽ-ին առաջարկել ընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ-ին կառաջարկեն ընդլայնել պատժամիջոցները հյուսիսկորեացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ, որոնց նկատմամբ գործում են պատժամիջոցներ՝ բալիստիկ հրթիռների բազմակի արձակումների կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Դիվանագետների փոխանցմամբ, ԱԽ-ն կարող է ցուցակի ընդլայնման բանաձեւի նախագծի օգտին քվեարկել արդեն հունիսի 2-ին։
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մինչ այդ հայտնել էր, որ պատժամիջոցները տարածել է ԿԺԴՀ-ի երեք քաղաքացիների ու ինը ընկերությունների ու կազմակերպությունների վրա, այդ թվում Կորեական ժողովրդական բանակի՝ զանգվածային խոցման զենքի մշակման հյուսիսկորեական ծրագրի կապակցությամբ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



