Տեղյակ չենք՝ որտեղից է այդ լուրը. ՃՈ պետը՝ աջ ղեկով մեքենաների հնարավոր արգելքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկությունը, թե Հայաստանում շուտով կարգելվեն աջ ղեկով ավտոմեքենաները, դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել վարորդների շրջանում:
«Իրանց գրպանի թեման ա, նենց չի՝ հայ ազգի անվտանգության մասին են մտածում», - ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ վարորդների խմբում այդ հարցի առնչությամբ գրել էր մի քաղաքացի:
Վարորդների մեծ մասը թերահավատություն էր հայտնել լուրի իսկության առնչությամբ՝ նկատելով, որ ամբողջ աշխարհում աջ ղեկով մեքենա են օգտագործում ու արգելք չկա:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ Հայաստանի ոստիկանությունը և մասնավորապես՝ Ճանապարհային ոստիկանությունը տեղյակ չեն, որ նման որոշում է քննարկվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



