ՀԶՀ-ն Իտալիայում պաշտոնական ներկայացուցիչ նշանակեց. Shaula International-ը իտալացի գործարարներին կուղղորդի դեպի Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Shaula International խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ընկերության ջանքերով Իտալիայում Հայաստանի գործարար հնարավորություններն ու ներդրումային միջավայրը խթանելու նպատակով: Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։ Հիմնադրամը Shaula International ընկերությանը Իտալիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ է տալիս:
Shaula-ն պատրաստակամություն է ստանձնում իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առևտրային ռեժիմները, երկու կողմերի բիզնեսմենների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել: Shaula-ն մեր երկրում հիմնադրված, Իտալայում գործող խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար. Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ և գործարարների ներգրավելու, արտահանումը և զբոսաշրջությունը խթանելու համար»,- նշել է Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



