Պուտին. Ո՞ւմ դեմ է պատերազմելու ՆԱՏՕ–ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro թերթին, որի ուշագրավ դրվագներից մեկը ՆԱՏՕ–ի ռազմական ծախսերի ավելացման թեման է:
«Միացյալ Նահանգները, քաջ հայտնի է, այսօր ռազմական ոլորտի, պաշտպանության վրա ծախսում է ավելի, քան աշխարհի բոլոր երկրները միասին վերցրած: Այդ պատճառով ես հրաշալի եմ հասկանում ԱՄՆ նախագահին, երբ նա ցանկանում է այդ բեռի մի մասը փոխանցել ՆԱՏՕ–ում իր դաշնակիցներին»,– ասել է Ռուսաստանի նախագահը՝ Թրամփի մոտեցումը որակելով «հասկանալի և պրագմատիկ»:
«ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում խոսում էին այն մասին, որ ՆԱՏՕ–ն ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ավելացնել ռազմական ծախսերը: Ո՞ւմ դեմ են պատրաստվում պատերազմել: Այստեղ կան որոշ ներքին հակասություններ»,– նշել է Պուտինը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից Ռուսաստանն ապահովում է իր պաշտպանունակությունը հուսալի կերպով և ապագայի հեռանկարով:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
Մտածում եմ` իմ երեխան չէ․ քննչական գործողություններ՝ 3-ամյա Տիգրանի հոր մասնակցությամբ



