Երևան, 12.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսական հարվածներով Սիրիայում նոր սցենար է խաղարկվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատն ու «Կրասնոդար» սուզանավը Միջերկրական ծովի արևելյան ջրերից «Կալիբր» տեսակի չորս թևավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում տեղակայված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածի թիրախները ջիհադիստների՝ Պալմիրայից արևելք ընկած հատվածում գտնվող պահուստարաններն են եղել, որտեղ ոչ միայն Ռաքքայից տեղափոխած ծանր զինտեխնիկայի, այլև մարդկային ուժի բավական լուրջ կուտակումներ էին գրանցվել վերջին շրջանում:
 
Հետաքրքիր է, որ հարվածից առաջ Ռուսաստանն այդ մասին տեղեկացրել է Իսրայելի, ԱՄՆ–ի և Թուրքիայի հրամանատարություններին՝ հաղորդումից անմիջապես հետո կարճ ժամանակամիջոցում իրականացնելով օպերացիան, ինչը փորձագետներին առիթ է տվել մտածելու, թե ռուսները շտապում են Ասադի բանակի հետ միասին, ԱՄՆ–ին մի կողմ թողնելով, և նույնիսկ քրդերից առաջ հասնել Ռաքքա:
 
Հնարավոր է՝ վերոնշյալ պնդումը փորձագետների երևակայության արդյունքն է, սակայն, հիշյալ վարկածի օգտին է վկայում այն հանգամանքը, որ վերջին շրջանում մեկը մյուսի ետևից հաջողություններ գրանցելով՝ Սիրիայի կառավարական ուժերն իսկապես ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել Ռաքքայի գրավման մասին, հընթացս ազատագրելով ու շրջափակելով դեպի Ռաքքա տանող ճանապարհները:
 
Բացի այդ, չնայած Ռաքայի ազատագրման նպատակով քրդերին զինելու՝ ԱՄՆ նախագահի մայիսյան որոշմանը, երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն ռուսական հարվածներից հետո հաշված ժամերի ընթացքում է կազմակերպել սպառազինության մատակարարումը Սիրիայի դեմոկրատական ուժեր կազմավորմանը (SDF), որին Պենտագոնը ԴԱԻՇ–ի դեմ իր հակաահաբեկչական պայքարի հիմնական դաշնակիցներից է համարում:
 
Նշանակալի է և այն, որ ընդամենը մեկ օր առաջ Deepika news գործակալությունը հղում անելով հետախուզական մարմիններին՝ հաղորդել էր, թե ԱՄՆ–ը չի շտապում Ռաքքայի գրավման առիթով զինել Սիրիայի քրդերին, որովհետև գաղտնի բանակցություններ է վարում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխների հետ՝ քաղաքից նրանց ապահով դուրսբերման և քրդերի հետ չբախվելու պայմանով: Աղբյուրի հաղորդմամբ՝ այդկերպ ոչ միայն կփոքրանար Ռագգայի ազատագրման սպանվածների թիվը, այլև Թրամփի կառավարությունն այլևս պարտավոր չէր լինի սպառազինել քրդերին՝ արդյունքում զերծ մնալով Թուրքիայի հետ հարաբերությունների հերթական վատթարացման փաստից:
 
Օղակը լրացնում է ՌԴ պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ իրենք տեղյակ են եղել ԱՄՆ–ի և ԴԱԻՇ–ի միջև ընթացող բանակցությունների մասին: Եվ ստացվում է՝ ռուսները որոշել են ահաբեկիչներին Ռաքքայից հեռանալու հնարավորություն չտալ՝ ոչ միայն վիժեցնելով բանակցություններն ու Պալմիրայից արևելք հուժկու հարված տալով ջիհադիստներին, այլև ԱՄՆ–ին ստիպելով զինել քրդերին:
 
Իսկ ի՞նչ են շահում, եթե, միևնույն է, քրդերը ԱՄՆ–ի դաշնակիցն են, բացի այդ, շատ հնարավոր է, Ասադից ավելի շուտ հասնեն Ռաքքա, դա ևս իրենց վերահսկողության տակ առնելով: Հարցը գուցե այլ պատասխաններ էլ ունի, սակայն, մեր կարծիքով, ռուսներն ու Ասադը հույս ունեն, որ Ռոժանայի, այսինքն՝ սիրիական Քուրդիստանի դե յուրե ճանաչումը, հնարավոր է, այդպես էլ գլուխ չեկող գործ լինի իսկ, այ՝ Ռաքքայի հանձնումը կառավարական ուժերին, ինչպես Մանբիջի դեպքում պատահեց, բոլորովին էլ անիրական չի թվում: Ճիշտ է՝ փորձագետներ կան, որոնք պնդում են, թե քրդերը երբեք դրան չեն համաձայնի, և ավելի շուտ արաբ սունիներն էլ նրանց կողմը կանցնեն՝ գերադասելով ապրել Ռաքքայով Ռոժանայում, բայց սա արդեն այլ պատմություն է: Սպասենք՝ տեսնենք, թե իրադարձություններն ինչպես են զարգանում:
 
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանgnւնՅուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներՊակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Փաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Ուշադրություն․ առաջիկա օրերին եղանակը կփոխվի. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբաններըՓոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմին