Վարչապետը դժգոհ չի՞ եղել Գեղարքունիքի նախկին մարզպետից. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին նշանակելու ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, թե մարզպետներից «ակնկալում է որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն»:
Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանից «Փաստը» հետաքրքրվեց, թե մարզպետի աշխատանքի ոճի մեջ վարչապետի ակնկալած փոփոխությունները չե՞ն նշանակում, որ վարչապետն այնքան էլ գոհ չի եղել իր աշխատանքից:
«Նման բան չկա: Եկած օրվանից է վարչապետն ասում նոր աշխատաոճով աշխատելու մասին»,– ի պատասխան հայտարարեց նախկին մարզպետը:
Հարցին, թե իսկ Կարեն Բոթոյանը կարո՞ղ է լավ մարզպետ աշխատել, քանի որ փորձառություն չունի, Ռաֆիկ Գրիգորյանն ասաց. «Այո, շատ լավ էլ կարող է»...
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



