Երևան, 26.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որ «օրենքով գողը» որ երկրի բանտում է նստած. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թարգմանաբար տպագրում ենք ռուսական «Primecrime»–ի հոդվածը, որը մեծ ինֆորմացիա է պարունակում գողական աշխարհի մասին: Կարծում ենք այն կհետաքրքրի մեր ընթերցողներին:

«Primecrime» կայքի գլխավոր խմբագիրը զրուցել է գողական աշխարհի ներկայացուցչի հետ:

– Գաղտնիությունը կպահե՞ք:

– Միանշանակ:

– Էդ Չիան (Լաշա Բարատելին) ձեզ հետ խոսել է, հա՞:

– Ոչ, մեզ հետ չի խոսել: Դա սադրանք էր: Ու գիտենք, թե ում կողմից: Դա մեր ոճը չէ: Չիան փորձում էր մեզ վրա դուրս գալ իր փաստաբանի միջոցով: Ցանկանում էր պատմել, թե ինչ է եղել Ջեյրանի (Կինցուրաշվիլի) հետ իրականում: Դրանից օգտվեցին նրա թշնամիները և մեր անունից նրա հետ կապ հաստատեցին: Մենք դրա հետ առնչություն չունենք: Մենք նրան այլ հարցեր կտայինք: Բացի դա էլ, գիտենք, թե վրացական ազգանունների դեպքում որտեղ է պետք ճիշտ շեշտադրում անել…

– Ջեյրանն իր մերկ լուսանկարներն ուղարկել էր Լավասօղլու (Մինդիա Գորաձե, նստած է Վրաստանում) կնոջը: Ուզում էր հետը պառկել: Դրա համար նրան ծեծել էին: Բայց գողը չպետք է ընտանիքի մասին օտար մարդկանց հետ հեռախոսով բամբասի:

– Դուք ավելի լավ կիմանաք:

– Ամեն մեկի համար մի գրեք, որ գող է: Որտեղի՞ց մոգոնեցիք, որ Ռոմա Մասիվցին (Ֆեռոյան) գող է: Նա ուզում է դառնալ: Իր նկարներն էլ անձամբ է դնում ու գրում: Նա Բելգիայում է ապրում ու աշխատող մարդկանց խաբում է: Սովորական թմրամոլ է… Պելովիչը (Լաշա Իմեդաձե) նույնպես թագադրված չէ, միայն ուզում է: Մի տարի առաջ Գերմանիայում էր ապրում, տալիս–առնում էր Ռևա Դարախվելիձեի հետ: Դուբեշան (Ավդո Շարոև) ոչ մի վայրկյան գող չի եղել: Նախկինում ապրում էր Ֆրանսիայում, հիմա ընտանիքի հետ Գերմանիայում է: Նրա մոր սիրածը հանգուցյալ Չիպիան (Այվազ Միրզոև) էր, նրա միջոցով էլ հարգում էին: Մայրը՝ Զինան, վազում էր, որ տղային «թագադրեն», բայց չստացվեց: Զվիադ Կոպաձեն վանք մտավ: Կազբեկում: Հիմա վանական է:

– Կոպաձեի մասին լսել եմ: Իսկ ինչի՞ համար մտավ վանք:

– Ինչ–որ անձնական հարցեր ուներ: Ընտանիքի հետ կապված: Ասաց, որ «մեղսավոր է ու պետք է վանք գնա»: Գողականով ոչինչ չէր եղել: Մեկ էլ վեր կացավ ու գնաց: Առանց այդ էլ ուժեղ գող չէր…

– Վալիկո Մժավիան գո՞ղ է:

– Վալոն գող է, բայց կարծում եմ՝ գողերից խուսափում է: Չեմ հիշում՝ ում հետ, հաշիվներ ունի: Դարսաձեն ու Կախա Շուշանաշվիլին նրա դեմ շատ չարացած են: Բայց երկուսն էլ նստած են:

– Իսկ գողերից էլ ովքե՞ր են արտասահմանում նստած:

– Այսպես, հերթով գանք: Հունաստանում նստած է Սեբիսկվերաձեն: Հունիսին ժամկետը լրանում է՝ կամ նոր ժամկետ կտան, կամ ազատ կարձակեն: Առողջականը լավ չէ: Բոլորն սպասում են, որ բաց են թողնելու: Հունաստանում 7–8 հոգի նստած է՝ Ստալինը (Լաշա Ուգրելիձե), Դատո Մազանաշվիլին, Շոտիկոն (Ասատիանի), Կեմե Կալդանին: Իսպանիայում նստած է Դատո Չերեպախան (Խարեբավա): Ու Դարսաձեն: Ֆրանսիայում նստած է Կախա Շուշանաշվիլին, Գիա Ելարջիան, Կախա Ալշիբայան երրոդ տարին է՝ նստած է: Խեղճը 10 տարի է ստացել: Զազա Էլիկաշվիլին նույնպես Ֆրանսիայում է նստած: Իտալիայում՝ Օդիշարիա Բույան, Ավտո Տուգուշին, Բեսո Կուպրաշվիլին: Պաատ Բակրաձեն դեռ Բելգիայում է նստած: Եթե ազատության մեջ լիներ, Էնցոն ու Բարատելին Ջեյրան Խոնսկուն չէին ծեծի: Չէին համարձակվի: Բակրաձեն ու Ջեյրանը մտերիմներ են: Երկուսն էլ երկար նստել են Բելգիայում: Մայիսի վերջին Մերաբի (Ջանվելաձեի) տնային կալանքի ժամկետը Իտալիայում ավարտվում է: Դրանից հետո կգնա Թուրքիա՝ «տղերքի» մոտ: Ռովշանը (Ջանիև) թուրքական կողմին ֆինանսապես շատ էր օգնում: Երբ նրան վերացրին, ներսում խնդիրներ առաջացան:

– Ի՞նչ խնդիրներ:

– Թուրքիայում շատ դժվար է ապրել, եթե փող չունես: Որտեղ փող չկա, իսկ գողերը շատ են, այնտեղ միշտ պրոբլեմներ կան: Ռովշանը հավասարակշռում էր դա: Թուրքիայում 97%–ը իրար ատում են: Այնտեղ սոված են: Նկատի ունեմ Օնիանի–Ջանգվելաձե կլանը: «Կթեժանա», երբ կողմերից մեկը վերջապես գողի հավակնորդ ներկայացնի: Այդ ժամանակ կտեսնեք՝ թեժը որն է: Նրանք երբեք չեն բարիշի: Դա պատերազմ է: Պատկերացրեք, Շաքրոյի վերադարձից հետո գրեթե 3 տարի ոչ մեկին չեն առաջադրել: Իմացած լինեք, արդեն երեք տարի է՝ ոչ մի «պադխոդ» չի արվել: Ոչ մի տեղ: Ոչ Ռուսաստանում: Ոչ Թուրքիայում: Շաքրոն (Զախար Քալաշով) Մոսկվա է վերադարձել 2014–ի հոկտեմբերի 29–ին: Դրանից հետո ոչ մի «պադխոդ» չի եղել:

– Իսկ Ֆրիդոնը (Մամուչաշվիլի): Նա գող է համարվում 2015–ից…

– Նրա մասին կասեմ, որ ուզում էին, բայց Շաքրոն ասաց՝ ոչ, մինչև մեծ հավաք չլինի, «պադխոդ» չի լինելու, որպեսզի վերջ տանք «էս կողմին»–«էն կողմին»:

– Իսկ ո՞ւմ են «պադխոդ» արել, ում մասին մենք չգիտենք:

– 2013–ին Իտալիայում «պադխոդ» էին արել Մամուկա Խոնսկուն (Մեշվելիանի)՝ Ալեկո Շավլիաշվիլին, Տախին (Գիա Ուգլավա), Կակո Լանդիան, Ավտո Խեցուրիանին, Կախա Ալշիբայան: Կարճ ասած, նրան թեկնածու էր առաջադրել թուրքական կողմը: Նրանցից մեկն ինձ ասաց, որ 10 հոգի էին: Մնացածին չեմ հիշում: 2012 թ. Բաչո Նադարեիշվիլուն առաջադրել էր Սեբիսկվերաձեն: Նա Աբաշիից է, Վրաստանի արևմուտքում գտնվող փոքր քաղաքից: Ինքն էլ չի հավատում, որ գող է: Իրակլի Խոխիաշվիլին գող է 2012–ից: Մերաբին (Քալաշով) և Նոդարին (Ալոյան) անձամբ թագադրել էր Դատո Օզմանովը: Բելգիայում բենզալցակայանում կանգնել էին ու Դատոն նրանց ասել էր՝ այսօրվանից դուք գող եք: Ոչ մի Արթուր Յուզբաշև ու Թենգիզ Դումոև այնտեղ չի եղել: Էդ Մուսա Մալսագովն էլ չի եղել… Դատո Օզմանովը Նոդար Ալոյանի մորաքրոջ ամուսինն է: Մտածում էր, որ էդ «գելերը» գոնե Էնցոյին (Ակակի Տուգուշի) կվերացնեն: Այն ժամանակ Էնցոն ազատ ման էր գալիս Իտալիայում…

– Իսկ ե՞րբ «առաջադրեցին» Դատո Պանկիսկուն (Դավիթ Ալխանաշվիլի):

– Եթե խոսքը Դատո Պանկինսկու մասին է, ով Բելգիայում էր, երբ հազիվ չսպանեցին Դատո Օզմանովին, ապա նրան «պադխոդ» են արել Դուբայի սխոդկայի ժամանակ: Նա նստել է Բելգիայում, հիմա Թուրքիայում է:

– Իսկ էլ ո՞վ կար, երբ ուզում էին սպանել Օզմանովին:

– Կալիչավան էր, Էնցոն, Դատո Պանկինսկին, Մատևիչը (Ռոին Ուգլավա), Գուրչիանին… Բոլորն էլ «արյունակից» են: Հետո Մերաբ Ջանգվելաձեի հանձնարարությամբ Կոբան (Ախվլեդիանի) դանակով կտրեց Կախա Շալվովիչի դեմքը: Նրա հետ ով էր, չեմ հիշում:

– Կարծեմ՝ Կալիչավան էր հետը…

– Այո, Կալիչավան, ու ոնց որ թե Մատևիչը…

– Իսկ Մերաբ Պիպիայի՞ն էլ էին նրանք ծեծել:

– Այո, Մերաբին շատ ուժեղ ծեծել էին Թուրքիայում: Նրան խաբել էին, որ հանգուցյալ Գոգի Չիկովանին պետք է ներկա լինի, երբ նրան ծեծում էին… Մերաբին ծեծելիս ներկա էին եղել Մերաբ Ջանգվելաձեն, Բույան (Գուրամ Օդիշարիա), Մատևիչը, Կալիչավան: Թուրքական «ծեծի թիմը»: Արտյոմը (Սարգսյան), Դատոն (Ջանգիձե), Լեխա Զլակը (Զլակոմանով) և Ռեզիկոն (Ուբիլավա) միասին էին, երբ ծեծեցին Արային (Մուրադյան) ու նրա ընկերոջը՝ Արմավիրը նայողին: Էդ տղան մահացել էր: Հետաքրքի՞ր է, ԱԱԾ–ն, թե ՆԳՆ–ն չգիտեն էդ մասին:

– Կարծում եմ՝ հրաշալի գիտեն: Իսկ Ռևին Ռաչայի հետ կոնֆլիկտ ունեցե՞լ է:

– Հա, ունեցել է, Վրաստանում: 7–րդ մեկուսարանում: Ռևին, Ռամազը (Ջինչարաձեն) և Գիգան (Վիբլիանի) նրան հետ կռվել էին, բայց հետո բարիշել: Հենց նույն 7–րդում:

– Իսկ 7–րդ ինչի՞ համար էին կպել Զվիադին (Պապիաշվիլի), երբ Բոբոխան նրան ձեռնափայտով խփել էր:

– Զվիադին ծեծել էին Բեսո Կուպրաշվիլին, Ռամազ Ջինչարաձեն, Տարիել Պոցխվերիան, Գիգա Վիբլիանին ու Ջագունիա Բոբոխիձեն: Մինչ դա Պապիաշվիլին խցում մի լավ ծեծել էր Գիգային: Երկուսով էին նստում: Դրա համար էր նրան կպել էին:

– Իսկ ի՞նչ էր եղել Կոկո Շալիբաշվիլու հետ:

– Այդ դեպքի ժամանակ մի կողմում Ռեզոն (Լորտկիպանիձե) ու Տիմուրն (Չուրաձե) էին, նրանք հանդիպման չէին եկել: Եկել էին Չրիպան (Չուրաձեի աները), Անտիմոս Կուխիլավան ու Բախիա Մերաբը: Մյուս կողմից եկել էին Կոկա Շալիբաշվիլին, Լևոն Ցինցաձեն ու Գիա Խմելոն (Խմելիձե): Զվիադաձեն չեզոք էր: Նույնը՝ Թենգիզ Դումոևը: Զանգել էին Մերաբին, նա ասել էր, որ ինքն էլ ուզում նրան լսել: Խմելոն ասել էր. «Ես Մերաբի հետ չեմ խոսի, նա ինձ համար գող չէ», ու հեռացել էր: Կոկան ասել էր, որ ուրախ կլինի, որ նա ներկա լինի: Զվիդաձեն նույնպես խոսել էր Մերաբի հետ, ու դրանից հետո ամեն օր խոսում են: Ցինցաձե Լևանը նույնպես խոսել էր Մերաբի հետ:

– Ինչո՞ւ Կակոյի հետ Վաժան (Բիգանիշվլի) չկար:

– Վաժան շատ իմաստուն մարդ է, իսկական «գել»: Նրանց ասում էր. «Մի գնացեք այնտեղ: Թուրքիա: Ի՞նչ պետք է խոսենք նրանց հետ»: Բայց գնացին: Բայց Կոկային չեն կանգնեցնի: Էդ թեման դեռ էլի կվերցնեն–դնեն: Կոկան անուն ունի, բայց պետք է հարցերի պատասխան տա: Նա ինքն է իրեն նման վիճակի մեջ դրել՝ հանդիպման գնալով Թուրքիա Մերաբի թիմի հետ հենց նրանց դաշտում:

– Իսկ ինչո՞ւ է Լաշան (Շուշանիշվիլի) «քնած ռեժիմում»: Այդքան խորամա՞նկ է, թե վախկոտ:

– Լաշան վախկոտ չէ: Նա խելացի է: Երբ նա երկար լռում է, մի բան տեղի է ունենում:

– Լաշան ու Սեբիսկվերաձեն լիովին իրար պաշտպանո՞ւմ են, թե յուրաքնչյուրն իր շահը ունի:

– Նրանք միասին են: Երկուսն էլ ուժեղ ու խելացի են: Բայց Լաշան մնում է Լաշա:

– Նշանակում է՝ նրանք ավելի մե՞ծ շանսեր ունեն Օնիանի–Ջանգո զույգի դեմ:

– Այո: Թուրքիայում Օնիանի–Ջանգվելաձե կլանը մեծ հաշվով շատ թույլ է: Կշիռ ունեցողներից այնտեղ են Մերաբ Բախիան, Անտիմոզ Կուխիլավան, Թեմուրի Նեմսիցվերիձեն:

– Իսկ, օրինակ, Սուրգուտսկին (Դավիթ Չխիկվիշվիլի) կշիռ չունի՞:

– Այո, նա էլ է նրանց հետ, բայց էլ առաջվա Սուրգուտսկին չէ: Հայաստանում կայացած սխոդկայի ժամանակ նրան մի լավ թափ էին տվել: Շաքրոն այնտեղ ասել էր, որ 2008–ից հետո բոլոր «պադխոդները» պետք է վերանայել: Բայց Սեբիսկվերաձեն ասել էր. «Իմ «պադխոդները» վերանայել պետք չէ, ամեն ինչ ճիշտ է արվել»: Ու Սուրգուտսկին ասել էր, որ իրեն էլ պետք չէ վերանայել… Հետո գլուխը կախ նստած էր:

– Ալիկ Կարցիվաձեն հիմա ո՞ւր է, ազա՞տ է:

¬–Ալիկից տեղյակ չեմ: Ընդհանրապես նրա կերպարը առեղծվածային է: Նա ծառայել է բանակում, դա 100%: Նրա կինը՝ պրոդյուսեր Նատո Մետոնիձեն էր Կետո Տոպուրիային տեղավորել «А’студио» խմբում:

– Իսկ Ցիկոն (Թիմուր Գոգոլաշվիլի) ու Սոպոտիան (Ամիրան Սոպրոմաձե):

– Ցիկոյի մասին չգիտեմ, իսկ Սոպոտիան Օնիանի–Ջանգո կլանի կողմն է:

– Իսկ ավագնե՞րն ում հետ են՝ Անզորը (Խուցիշվիլի) ու Մինագոն (Դավիթ Պախուրիձե):

– Նրանց ձայնը չի լսվում: Երևի Ռուսաստանում են, իրենց համար մի տեղ ապրում են: Անզորը ներողություն էր խնդրել, որ նավի վրա է եղել (Այսինքն, որ չի կողմնորոշվել,– խմբ.):

– Մինագո՞ն էլ էր խնդրել:

– Այո, խնդրել էր: Խաչիձեն չէր խնդրել, ու նրան ծեծել էին:

– Իսկ ի՞նչ կասեք Գիվիի (Գորդելաձե) և Թամազի (Կորոշինաձե) մասին:

– Գիվին Եվրոպայում է, Թամազը՝ ձեզ մոտ է: Թամազին առևանգել էին Ջեմոն (Միկելաձե) ու նրա թիմը: Երեք օրից արդեն ուրիշ կերպ էր խոսում: Իսկ սկզբում Տարիելին (Օնիանի) հայհոյում էր:

– Նոդար Շոշիան (Ջինչվելաշվիլի) հիմա որտե՞ղ է:

– Ռուսաստանում է, որտեղ միշտ է եղել: Սիբիրում է, քաղաքի անունը մոռացել եմ…

– Չերեպովեցում:

– Հա, այնտեղ:

– Իսկ Ժորժիկի՞չը (Մերաբ Չեիշվիլի):

– Նա էլ խորամանկ աղվես դուրս եկավ: Ոչ ձայն է հանում, ոչ երևում է: Թուրքիայում է:

– Իսկ Կվատիան (Էմզար Ջապարիձե) ո՞ւր է:

– Նա Հունաստանում է:

– Չիկորա՞ն (Մերաբ Ասանիձե) էլ է Հունաստանում:

– Այո, նա Լաշա Շուշայի մտերիմ ընկերն է:

– Իսկ Կիմոն (Օթարի Կվարացխելիա) որտե՞ղ է:

– Սլովակիայում է, ազատության մեջ է:

– Ջանգոյի հե՞տ է, հա՞:

– Հաստատ չգիտեմ: Կիմոն ընկերություն է անում Ավդիյան Վիտալիկի հետ, իսկ Վիտալիկը Օնիանիին կշտամբում էր:

– Ասում են, անցած տարի քիչ էր մնում՝ Վիտալիկին Մոլդովայում սպանեին: Մտերիմներից մեկն էր մահացել:

– Երևի, Տարիելի մարդիկ էին հյուր գնացել…

– Իսկ որտե՞ղ են Նոդար Սուխումսկին (Գաբիսոնիա), Ռևին, Գեգի Սվանը (Խվիբլիանի):

– Նոդար Գաբիսոնիան Ֆրանսիայում է ապրում: Ռևին Գերմանիայում է: Գեգի Սվանը՝ հիմնականում Իսպանիայում է: Իսկ ընդհանրապես Ֆրանսիայում, Իտալիայում էլ նրան կարելի է տեսնել: Երկու Իրակլիները (Պիպիան և Կալիչավան) ապրում են Հռոմում:

– Իսկ որտե՞ղ է Մինդիա Նիժարաձեն:

– Հունաստանում էր, բայց փախավ: Հիմա Ֆրանսիայում է: Ընկերություն է անում թուրքերի հետ: Փակ է ապրում: Մտածում է՝ չգիտեն: Ի դեպ, երբ Մամուկա Մեշվելիանիին «պադխոդ» էին արել, Մինդիան էլ էր այնտեղ եղել:

– Իսկ մեծ սխոդկային կողմերը կգա՞ն:

– Ցավոք, դա չի լինի: Միայն մեկ մարդ կարող էր մեծ սխոդկա հավաքել: Դա Շաքրոն է: Բայց նրան տոմս են տվել՝ առանց հետդարձի:

– Հիմա ի՞նչ է լինելու Օզմանովների հետ (Կուսոն ու Դատոն):

– Կուսոն (Շալվա Օզմանով) սատանա է: Իսկ Դատոն «շրջանառության» մեջ է: Պետք է գործի:

– Իսկ քանակական առավելության համար նոր «պադխոդներ» պե՞տք են:

– Իհարկե: Երկու կողմին էլ ուժ է պետք:

– Իսկ ինչի՞ համար են կռվում, եթե մի կողմը Թուրքիայում է, մյուսը՝ Հունաստանում: Ինչե՞րն է պակաս:

– Մեծ փողերի համար են կռվում: 99%–ը չգիտի, թե ինչի համար են կռվում: Կա երկու կողմ՝ Շուշանաշվիլի և Օնիանի–Ջանգվելաձե: Հիմնական զանգվածը Թուրքիայում ու Հունաստանում է: Ամեն ինչն է պակաս: Սովորել են շքեղ կյանքին: Փողերը կամ գողանում են, կամ խլում: Էլ որտեղի՞ց: Բայց հիմա ոչ ոք գողանալ չի ուզում: «Հեշտ» փողերին սովորել են:

– Իսկ իրեն ինչպե՞ս է պահում Զվիադաձեն:

– Զվիադաձեն ցանկանում էր շարունակել Շաքրոյի գործը, բայց նա նման հեղինակություն չունի: Նա Կարդավայի հետ է: Ջանգվելաձեի հետ էլ մշտական կապի մեջ է: Կարդավայի մասին Շաքրոն Հայաստանում ասել էր, որ գող չէ: Իսկ Զվիադաձեն նրա հետ է: Իսկ Մերաբին փողով շատ է օգնում նրա եղբայր Լևանը: Տեսնենք, թե Զվիադաձեի համար դա ինչի կբերի: Փաստն այն է, որ նա որոշել է իր կլանը ստեղծել: Գողականը մեռնում է: Արդեն կլաններ են: Վաղուց է այդպես: Այսօր մեծ նշանակություն ունի փողը: Ունես մեծ փող, ուրեմն բոլորից առաջ ես: Դուք հավատո՞ւմ եք, որ Շաքրոյին էն ռեստորանի համար էին բռնել:

– Հավատում եմ, որ ռեստորանի համար են բռնել, բայց կնստացնեն ամեն ինչի համար: Այդ գործում Շաքրոն զինվոր է, պետք է, որպեսզի նստացնեն գեներալներին: Նրան կնստացնեն կազմակերպված հանցավոր խմբավորում ունենալու համար, ինչպես Պիչուգային (Յուրի Պիչուգին):

– Պիչուգինի՞ն էլ էին երկար ժամկետ տվել:

– Կարծում եմ՝ ցմահ:

– Այո, այսօր գեներալների պատերազմ է: Շաքրոն Հայաստանում մի բան այն չէր ասել, մեկին խանգարել էր… Սկզբում նրան փակեցին, հետո սպանեցին Ռովշանին: Հետաքրքիր է, ո՞րն է լինելու երրորդ քայլը: Ինչո՞ւ չեք գրում, որ Գուջան (Թուրքաձե) ազատվել է:

– Ամեն մեկի մասին չենք գրում, ով ազատվում է:

– Տարօրինակ է, որ բոլորին, ովքեր ազատ են արձակվում, արտաքսում են, իսկ նրան թողեցին:

– Քանի դեռ նստած էր, կարծես թե պատրաստվում էր Վագիֆի (Սուլեյմանով) դեմ սուր ճոճել Ջեմոյի ու Էդիկի (Ասատրյան) համար:

– Մի՞թե Գուջան այնքան կշիռ ունի, որ Վագիֆի դեմ դուրս գա: Դա ծիծաղելի է: Ջեմոյի մասին Շաքրոն Հայաստանում ասաց, որ գող չէ: Իսկ Էդիկը շուտով ինքն իր համար սուր կճոճի:

– Ասում են, որ Գուջան արդեն հանդիպել է Շիշկանի (Օլեգ Շիշկանով) հետ, գնացել Կուրսկ՝ Պանի մոտ (Վիկտոր Պանյուշին): Ձեռքերը ծալած չի նստում:

– Վերջերս Պանը Իզիկի (Արիկ Միխայելի) մոտ էր Իսրայելում: Իզիկը խելոք մարդ է, բայց ավելի շատ հակված է դեպի Օնիանի–Ջանգվելաձե կլանը: Գազան Վիտալիկը (Իզգիլով) նույնպես այնտեղ հաճախ է լինում:

– Իսկ «սլավոնացիներից» էլ ո՞ւմ գիտեն Եվրոպայում:

– Վոսկրեսին (Վասիլի Խրիստոֆորով), Տյուրիկին (Վլադիմիր Տյուրին)… Ասում են՝ Տյուրիկը նոր թիվ մեկն է: Պարպալիան էլ է Մոսկվայում ռուլիտ անում, հա՞: Բոլորին քշել են, նա մնացել է…

– Ոչ բոլորին: Գիա Դլինիին (Դիակվնիշվիլի), Պաատային (Տվալչրելիձե) և Տոտոչիային չեն քշում:

– Պաատան, Դլինին ու Տոտոչիան ՆԳՆ–ում, թե՞ ԱԱԾ–ում են աշխատում (ծիծաղում է): Այո, այ էսպիսի բաներ…

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Հեսա ցեղաuպանության ճանաչում կլինի, կվերադառնաք Վան, Կիլիկիա․ Փաշինյանը դեմ է այս ամենին Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Հորս արև. ի՞նչ է անելու Բրյուսելը բացասական արդյունքի դեպքում. «Փաստ»Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան Արտառոց դեպք. ինչ է եղել 31 համարի ավտոբուսում«Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր ԱվանեսյանՓորձում է պահպանել որոշակի չեզոք դիրքորոշում գոնե մինչև ընտրությունները. «Փաստ»Սև ծովում անօդաչու թռչող սարքը հարձակվել է թուրքական տանկերի վրա 60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Նա Նոելիան է և այսօր նա կմահանաԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը «Սուրենս ինձ միշտ ասում էր՝ մայր իմ անուշ ու անգին, այնպես եմ կարոտել այդ բառերին». Սուրեն Կիրակոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ»Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն էՍահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»Խելացի տան արժեքը Հայաստանում «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ»Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Պետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը. «Փաստ»Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ»Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ծառայությունների արտահանումը մոտեցել է 250 մլն դոլարի Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի Իրանը բարեկամ երկրների նավերին թույլատրել է անցնել Հորմուզի նեղուցով. Արաղչի Գավառում ձերբակալել են Նորատուսի երկու բնակչի Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը գեղասահքի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանն է Համընդհանուր ապահովագրություն 2026․ ո՞րքան է վճարում բուժառուն Սպիտակ տունը դեռ չի ստացել Իրանի կողմից բանակցությունների վերաբերյալ պաշտոնական մերժում. Բարաք Ռավիդ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին կարող է համալրել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի շարքերը Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ը Երկու օր հետո կհոսպիտալիզացվենք ու կսկսենք բուժումը. Գոռ Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գազ չի լինելու մարտի 26-ին և 27-ին «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է Ես ու Մանոն ուզում էինք բաժանվել. Սարգիս Գրիգորյանն անկեղծացել է Այլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ Կարապետյան