Ռեալը դժգոհ է Ֆրանսիայի հավաքականի անձնակազմից
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց է թողնելու 2-3 շաբաթ:
27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում (4:0):
«Արքայական ակումբը» վրդովված է Բենզեմայի վնասվածքի կապակցությամբ, քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային նախապես զգուշացրած է եղել, որ հարձակվողին ասպարեզ դուրս բերելու դեպքում առկա է վնասվածքի ռիսկ:
«Ռեալի» զգուշացումներն անուշադրության են մատնվել և Բենզեման մասնակցել է հանդիպմանը և փոխարինվել է միայն 81-րդ րոպեին:
Այսպիսով, մադրիդցիների 9 համարը չի մասնակցելու «Լևանտեի», ՊՍԺ-ի և «Սելտայի» հետ առաջիկա խաղերին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



