Հրապարակվել Է Սիրիայում ռուսական հրթիռներով ԻՊ-ի օբյեկտների խոցման տեսանյութը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտապանության նախարարությունը կադրեր Է տարածել Սիրիայի Պալմիրա քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների խոցման վերաբերյալ: Տեսանյութը հրապարակել Է Ruptly-ն: Նշվում Է, որ նկարահանումը կատարվել Է անօդաչուից: Ինչպես արդեն հաղորդվել Է, հարվածը հասցվել Է Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատից եւ «Կրասնոդար&! raquo; սուզանավից արձակված «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռներով: Արձակումներն իրականացվել են Միջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքից:
«Թիրախներ են դարձել թաքստարանները Պալմիրայից արեւելք ընկած շրջանում, որտեղ գտնվում Էին ծանր տեխնիկա եւ զինյալների կենդանի ուժի կուտակումներ, որոնք ահաբեկիչները փոխադրել Էին Ռաքայից: Բոլոր թիրախները խոցված են»,- նշել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:



