Բելառուսում նախագահ են ընտրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելառուսի Հանրապետությունում հոկտեմբերի 11-ին` ժամը 08:00-ին, հանրապետության ղեկավարի ընտրությունների անցկացման նպատակով բացվել են ավելի քան 6,1 հազար ընտրատեղամասեր: Արմենպրես-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, հանրապետությունից դուրս բացվել են 49 ընտրական տեղամասեր, որոնցից չորսը` ՌԴ-ում: Բելառուսում գրանցված է մոտ յոթ մ իլիոն ընտրող:
Նախագահական ընտրություններում առաջադրված թեկանծուներն են` Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Սերգեյ Գաիդուկևիչը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական կազմակերպությունից` Տատյանա Կորոտկևիչը, երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և Բելառուսի հայրենակցական կուսակցության անդամ Նիկոլայ Ուլախովիչը:
Ընտրություններին կհետևեն ավելի քան 900 միջազգային դիտորդներ, ընտրությունների ընթացքը լուսաբանելու են 30 երկրների 940 լրագրողներ: Ոստիկանությունն ընտրությունների ողջ ընթացքում աշխատելու է խստացված ռեժիմով, ընտրատեղամասերն ամբողջ օրը գտնվելու են հսկողության տակ:



