Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաթումում Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ են անցկացվել

ՄՇԱԿՈՒՅԹ

 Մայիսի 28-ին հայկական համայնքային կառույցների և ՀՀ գլխավոր հյուպատոսության մասնակցությամբ Բաթումում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներ: Ա. Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում կայացած տոնական միջոցառմանը Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակության մասին ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը և ՀԱԵ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Գլխավոր հյուպատոսն անդրադարձավ առաջին Հանրապետության հռչակմանը նախորդած՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերին, որոնցում կերտված հաղթանակների շնորհիվ հետ մղվեցին թուրքական զավթիչ զորքերը՝ հավելելով, որ դժվարագույն պայմաններում ընդամենը երկու տարի գոյատևած Հայկական Հանրապետությունը լուրջ քայլեր իրականացրեց պետականաշինության բնագավառում: 

Միջոցառմանը երաժշտական կատարումներով և բանաստեղծությունների արտասանություններով հանդես եկան համայնքային երգչախումբը և Ա. Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաները, ցուցադրվեցին ֆիլմեր մայիսյան հերոսամարտերի և Հայկական առաջին Հանրապետության մասին:

Տոնի առթիվ նույն օրը կազմակերպվեց ընդունելություն, որին մասնակցում էին Աջարիայի պետական և Բաթումի քաղաքային մարմինների և հասարակայնության, հայկական համայնքային կառույցների, Աջարիայի ազգային փոքրամասնությունների, ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներ: 

Ընդունելության ընթացքում Հայկական առաջին Հանրապետության կայացման, մայիսյան հաղթական մարտերի, հայ-վրացական ավանդական բարեկամական կապերի մասին ելույթներով հանդես եկան ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը և Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը: 

 

 

Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ