Ռուսական թեւավոր հրթիռներն ահաբեկիչների թիրախներ են խոցել Պալմիրայի շրջանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա: Արձակումներն իրականացվել են Միջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքից, ինչի մասին հայտնել են ՌԴ պաշտապանության նախարարությունում:
«Թիրախներ են դարձել թաքստարանները Պալմիրայից արեւելք ընկած շրջանում, որտեղ գտնվում Էին ծանր տեխնիկա եւ զինյալների կենդանի ուժի կուտակումներ, որոնք ահաբեկիչները փոխադրել Էին Ռաքայից: Բոլոր թիրախները խոցված են»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



